Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կ. Ավագյանը՝ Ն. Զոհրաբյանի հայտարարության մասին. «Դա թողնենք՝ որպես Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիք»

Նոյեմբեր 07,2012 15:32

«Դա թողենք՝ որպես Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիք»,-ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը այն մասին, թե ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսելու այլ քաղաքական ուժերի շրջանում` խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ:
Մեր հարցին՝ արդյոք համամի՞տ են այդ կարծիքին, և պատգամավորի գնահատմամբ՝ քաղաքական զարգացումների այս պահին նման հայտարարություն անելն ի՞նչ ենթատեքստ ուներ, Կ. Ավագյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ դա տեսակետ է, որը հնչեցվել է: Մենք կսպասենք, տեսնենք՝ ինչ զարգացումներն են նկատվում այլ քաղաքական միավորների մոտ, ինչպիսի քննարկումներ են տեղի ունենում: Քաղաքական կոնսուլտացիաների առումով ՀՀԿ-ն երբեք խնդիրներ չունի, ինչպես միշտ, պատրաստ ենք մատուցել որակյալ քաղաքական կոնսուլտացիաներ: Նկատենք, որ այդ համատեքստում շատ խոսվեց կուսակցությունների դերի բարձրացման մասին ևս: Եթե մինչ այժմ առկա է կուսակցությունների դերի բարձրացման խնդիրը, ապա դա նախևառաջ տվյալ կուսակցության չնայած լուրջ, բայց ներքին խնդիր է։ Իսկ կուսակցությունների ներքին խնդիրները չպետք է լուծել երկրի կառավարման մոդելների փոփոխման միջոցով»:
Իսկ թե ի՞նչ համատեքստ է տեսնում տարածված հայտարարության լուսանցքներում, պարոն Ավագյանը, առանձնապես հայտարարությանը կարեւորություն չտալով, նկատեց. «Ամեն դեպքում այս պահին, ինչպես հասկացա, դա նրանց մոտ ցանկության դաշտում է: Մեկ պատգամավոր դա հնչեցրել է, և երևի այս անգամ էլ՝ որպես անձնական կարծիք: Նույն ԲՀԿ-ն էլ, իմ կարծիքով, հարցն այնքան էլ չի կարևորել, հակառակ դեպքում կխոսեին ԲՀԿ-ի «գերագույն շուրթերը»` Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930