Տիգրան Համասյանը հրաշալի ջազային դաշնակահար է, որն արդեն բարձունքների վրա է գտնվում: Գրում է «Արթս դեսք» պարբերականը: Տիգրանը պարբերականի հետ զրույցում ասել է, որ դաշնակահար դառնալու պատճառներից մեկն այն էր, որ իր հայրենի Գյումրի քաղաքում լույսերն անընդհատ գնում էին, իսկ դաշնամուրով նա կարողանում էր զբաղվել մոմի լույսի տակ:
«Երբ լույսերը տալիս էին, քույրս այնպես էր բղավում, ոնց որ անսովոր բան եղած լիներ», – պատմում է նա:
Հինգ տարեկանից Տիգրանը հաճախել է դասական երաժտության դպրոց: 16 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, որպեսզի Տիգրանի և քրոջ համար արվեստի ոլորտում ավելի լավ հնարավորություններ ստեղծվեն (Տիգրանի քույրը նկարչուհի է):
Պարբերականը գրում է, որ այժմ Տիգրանը համաշխարհային աստղ է ու նրան մեծարում են Հայաստանում, բայց նա մտահոգված է հայկական փոփ երաժշտությամբ. «Որոշ երգերում օգտագործվում է հայկական երաժշտական գործիքներ, բայց դրանք լրիվ աղբ են»: Նա բարձր է գնահատում Ջիվան Գասպարյանի երաժշտությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ