Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին «պատվեր» է իջեցվել

Նոյեմբեր 07,2012 14:51

«Ի՞նչ կա այս ամենի ետեւում թաքնված»,- «Առավոտի» հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այս ամենի ետեւում թաքնված է, մեր տեսանկյունից, մեր դիտանկյունից, ժողովրդի ու պետության շահը: Պետության զարգացման, առաջընթացի նոր փուլ հանելու համար առավել նպաստավոր հանգամանքներ են մեր կողմից առաջարկվում»:

Խոսքը ԲՀԿ խմբակցության քարտուղարի երեկ տարածած հայտարարություն-առաջարկությունների մասին է: Թե ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց այդ նախաձեռնությամբ հանդես գան հիմա, ինչո՞ւ դա չէր անում մեկ-երկու ամիս առաջ, Ուրիխանյանն ասաց. «Ցանկացած գործընթացի հարկավոր է նախապատրաստվել եւ ընտրել իրատեսական համապատասխան իրավիճակ: Դուք գիտեք, որ ԲՀԿ-ն ունի գլխավոր գործընկեր, որի հետ համաձայնեցնում, որի շահերից ելնելով իրականացնում է սեփական քայլերը, որի պատվերը կատարում է: Այն է` ժողովուրդը»:
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930