Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի երկու առաջատարները՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, 2013 թվականի հունվարի 12-ից 27-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մասնակցելու են շախմատային «Tata-Steel» ներկայացուցչական փառատոնին:
Ուժեղագույնների «A» խմբում Արոնյանի մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն, Հոու Յիֆանը, Պետեր Լեկոն, Անիշ Գիրին, Լյուկ վան Վելին, Իվան Սոկոլովը, Էրվին Լ՝ Ամին:
Սերգեյ Մովսիսյանը, որ ընդգրկված է «B» խմբում, մրցելու է Արկադի Նայդիչի, Ռոմեն Էդուարդի, Նի Հուայի, Սերգեյ Տիվյակովի, Պրեդրագ Նիկոլիչի, Մաքսիմ Տուրովի, Ռիչարդ Ռապորտի, Յան Սմիթի, Դանիիլ Դուբովի, Նիլս Գրանդելիուսի, Ալեքսանդր Իպատովի, Յան Թիմանի, Ռոբին վան Կամպենի հետ: