«Հիմար բամբասանքները չեմ կարող մեկնաբանել եւ ձեռնպահ եմ մնում»,- Aravot.am-ին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝անդրադառնալով ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուգեն Եղիազարյանի ասածներին, թե արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի եւ նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր էլ «կոորդինացնում» են ՔԿՀ-ները «նայողներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ