«Եվրոպական եւ համաշխարհային փակ ակումբներում ընդունում են անդամներ նույն մեխանիզմով: Ես ոչ մի բան չեմ ասում, չեմ մեկնաբանում, դուք ասացիք, ես էլ ասացի… չեմ ասում՝ ինչ են այդ փակ ակումբները, դրանք կարող են լինել սիգար ակումբից մինչեւ օթյակներ: Ես ուրիշ ոչ մի բան էլ չեմ ասելու»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ անդամագրվելու համար սահմանված նոր մեխանիզմները:
Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել էր, որ այսուհետեւ ՕԵԿ անդամագրվելու ցանկություն հայտնողները պետք է երկու ամիս փորձաշրջան անցնեն եւ առնվազն երկու երաշխավորագիր բերեն:
Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ ասաց, թե փաստացի գոյություն չունեցող կուսակցության ցանկացած քայլը մեկնաբանության ենթակա չէ. «Այդպիսի կուսակցություն գոյություն չունի: Մահացած ուժը երբեք չի վերակենդանանա, ինչ էլ ուզում ես արա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ