Էդգար Աղաբեկյանը գրում է. «Ամեն առավոտ երթուղային տաքսում հասկանում ես, թե որքան մարդ կա կանգնած քո մեջքին, ու որքան մարդ է այս կյանքում հենվում քեզ վրա… հիշեք ձեր կարեւորությունը ու նաեւ այն, որ դուք երբեք մենակ չեք»։
Այս գրառմանը պատասխանում է Լուսինե Մանուկյանը. «Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան մոտ չէի զգացել ազգիս ջերմությունը, որքան այս երկու ամսվա ընթացքում, որ գտնվում եմ Երեւանում… ախ, տրանսպորտ, տրանսպորտ»։
Մեկ ուրիշն էլ ասում է, որ հարգանքը մեծերի հանդեպ քչացել է. «Ամեն անգամ երթուղային բարձրանալուց հասկանում եմ, որ մեծերին տեղ տվողների թիվը գնալով քչանում ա, մարդիկ բացարձակ չեն հարգում միմյանց, ապրում ենք 21-րդ դարում, բայց նախնադարյան վայրենության հոտ եմ առնում»։
Էդգար Աղաբեկյանն էլ պատասխանում է. «Բայց դե մարդիկ ջերմորեն գրկում են իրար… դա էլ դրական կողմն է… սկզբում կգրկեն, հետո կսկսեն տեղ զիջել։ Չնայած գնալով էդ հարցը լրջանում ա… աղջիկը վեր ա կենում, տեղը զիջում ա տարեց կնոջը, իսկ տղան, որ հանգիստ նստած ա՝ դեմքը դեպի լուսամուտի կողմը, նայում է հեռու-հեռուն… չհասկանալով, որ տղամարդկությունը միայն թրաշի խտության եւ վզի ու բիլակների հաստության մեջ չի…. Էհ…»:
Կարդացեք նաև
«Հրապարակ»