Այսօր Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը (8-18 տարեկաններ): Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են բոլոր տարիքային խմբերի մրցաշարերին (բացի 8 տարեկան աղջիկների պայքարից):
Խաղատախտակների առջեւ մեր հանրապետության պատիվը պաշտպանելու են տասը տղա եւ վեց աղջիկ, որոնց մեջ կան միջազգային մրցումների որոշակի փորձ ունեցող պատանիներ եւ աղջիկներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ