Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ստյոպա Սաֆարյանն արդեն հաղթած է»

Նոյեմբեր 07,2012 11:40

«Մեր մոտ քաղաքական իշխանությունը մոնոպոլիզացված է: կոռուպցիայի դեմ պայքարը սկսելու համար պետք է նախ քաղաքական մոնոպոլիան բացառել»,- այսօր «Պոստ Սրիպտում» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, եթե իշխանությունը հերթական իմիտացիան է անելու՝ պետությունը ոչինչ դրանից չի շահելու. «Որոշելիքն իրենցն է»:

Անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի առաջադրմանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրա պատրաստվածությունը թույլ է տալիս ասելու, որ նա պետք է հասարակությանը. «Այդ պայքարը ես կանվանեի ոչ թե պայքար Ստեփան Սաֆարյանի, այլ՝ հասարակության, որովհետեւ շահելու է հասարակությունը: Նա հաղթելու խնդիր չունի, նա արդեն հաղթած է»:

2013-ի բյուջեի նախագծի մասին նա ասաց. «Այս բյուջեն չի տարբերվում նախորդ բյուջեներից: Կարող է թիվը մի քիչ ավել է, մի քիչ պակաս, բայց տրամաբանությունը նույնն է»:

Խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկի հետ կապված Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» պատրաստ է ԲՀԿ-ից լսել առաջարկ՝ կոնսուլտացիաներ անելու, ինչպես ցանկացած կուսակցությունից: Մենք բաց ենք եղել՝ խորհրդակցությունների համար: Եթե նմանատիպ առաջարկով հանդես կգա ԲՀԿ-ն, մենք պատրաստ ենք հանդիպել իրենց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930