ՕԵԿ–ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ արդեն այսօր «Օրինաց երկիրը» մոտ 10 հազար անդամ ունի, եւ նրանք բոլորը երկու ամիս փորձաշրջան են անցել։
«ՉԻ» – Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ բոլոր կառույցները լուծարվեցին, որովհետեւ այդ կուսակցությունն ավելի քիչ ձայն ստացավ, քան անդամների թիվն էր, այսինքն՝ բազմաթիվ ՕԵԿ-ականներ այլ կուսակցության օգտին էին քվեարկել: Բայց այս պահին մեզ բոլորովին այլ հարց է հետաքրքրում. ի՞նչ սկզբունքով են «փորձաշրջան անցնում» ՕԵԿ շարքերն ընդունվել ցանկացողները։ Երեւի թաքուն հետեւում են՝ եթե երկու ամսում այլ կուսակցության անդամ չի դառնում, ուրեմն հավատարիմ կուսակցական է։
Կամ դիմում են ավելի խորամանկ քայլի։ Ասենք՝ փորձաշրջան անցնողի ճանապարհին, մայթի վրա, Արթուր Բաղդասարյանի լուսանկարն են գցում, քիչ այն կողմ՝ հինց հազարանոց թղթադրամ։ Եթե արհամարհանքով նայում է լուսանկարին ու ճանկում թղթադրամը՝ պոտենցիալ հանրապետական է, եթե արհամարհանքով նայում է թղթադրամին ու վերցնում լուսանկարը՝ ապուշ է, եթե երկուսն էլ վերցնում է՝ «նաղդ» հոգով-սրտով ՕԵԿ-ական է։ Պայմանով, իհարկե, որ հետո այդ 5 հազարի կեսը Արթուրին տա։
«Չորրորդ ինքնիշխանություն»