Հատվածներ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հարցազրույցից:
– Պարոն Մարգարյան, ՀԱԿ–ը հայտարարեց, որ հանրահավաք է անելու սեպտեմբերին, այնուհետեւ՝ հոկտեմբերին։ Այժմ նոյեմբերն է, ի՞նչ է կատարվում ՀԱԿ–ում, ասելի՞ք չկա։
– Դե, դուք տեսնում եք, ինքներդ պատասխանեցիք հարցին, երբ որ մենք ասում ենք՝ պետք է, որ ոչ թե միայն հանրահավաք անել, այլեւ շրջաններում աշխատել, ժողովրդին բացատրել, իրավիճակի գնահատական լինի, կոնկրետ գործողություններ լինեն։ Բայց լռություն է:
– Հայտարարել եք, որ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրի, Ձեր կուսակցությունը ՀԱԿ–ի կազմից դուրս է գալու։ Ի՞նչն է պատճառը, որոշել եք այլեւս չպայքարե՞լ։
Կարդացեք նաև
– Դուք ստիպում եք ժամանակից շուտ ինչ-որ բան ասել։ Մենք 20 տարի պայքարել ենք, պայքարելու ենք, դա բացառվում է, որ չպայքարենք։ Բայց թե ինչ ձեւով, ինչ ուժերով, դա կասենք, երբ որ մեզ մոտ որոշում կլինի։ Այժմ պատրաստ չեմ պատասխանել։ Մենք ինչպե՞ս պետք է դադարենք պայքարել, երբ որ երկիրը ձեռքից գնում է։ Մենք մինչեւ այս ռեժիմից չազատվենք, չենք դադարելու պայքարելուց։
– Բայց ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա պայքարը, ծրագիր ունե՞ք։
– Ես հիմա այդ հարցին չեմ պատասխանի, կպատասխանեմ նոյեմբերի վերջին։
– Ինչո՞ւ այդ ժամանակ։
– Մենք մինչեւ նոյեմբեր ժամանակ ենք տվել ու վերջ։ Հետո կդադարենք ՀԱԿ-ում լինելուց եւ կհայտարարենք մեր գործողությունների մասին։ Ռեժիմը պատասխան է տալու, պատասխան է տալու Ռոբերտ Քոչարյանը։ Գիտե՞ք՝ ջինսով ու բոթասներով եկավ ԼՂՀ-ից, հիմա միլիարդների հետ է խաղում, ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան տա։ Իսկ այդպես կրիայի քայլերով պայքարել չի լինի:
– Ձեզ այժմ կոնկրետ ի՞նչը դուր չի գալիս ՀԱԿ–ում։
– Որ գործ չեն անում, 7 մանդատ ստացան, գնացել են տրիբունան զբաղեցրել ու պրակտիկ գործ չեն անում, չեն պատրաստվում նախագահական ընտրություններին։ Տասնյակ անգամ ես այդ մասին բարձրաձայնել եմ Կոնգրեսում եւ առաջարկել եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, պատասխանի, բայց մինչեւ հիմա պատասխան չկա։ Ինքն է առաջնորդը, բա ո՞վ պատասխանի իմ հարցերին, Լեւոն Զուրաբյա՞նը, նա ի՞նչ իրավունք ունի, կամ որեւիցե մեկը։ Ինքն է ստանձնել, ինքն էլ պետք է ասի, չէ՞, անելիքների մասին։
«Ժողովուրդ»