Այսօր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 95-րդ տարեդարձն է, տոն, որն ամեն տարի հիշվում է միայն կոմունիստների կողմից: Եվ չնայած Հոկտեմբերյան հեղափոխության օրը` նոյեմբերի 7-ը տարեցտարի նվազում է հետաքրքրել մարդկանց, այս անգամ էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իր ձեւով է նշելու տոնը:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Կոմկուսի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասաց. «Շքերթի տեսքով միջոցառում չի լինելու: Քանի որ աշխատանքային օր է, չենք ուզում մարդկանց գործից գցել: Բացի այդ գիտեք թե ոնց են վերաբերվում կոմունիստներին… Մենք պարզապես ծաղկեպսակներ կդնենք Մյասնիկյանի, Գայի արձանների մոտ, ինչպես նաեւ Երեւանից դուրս գտնվող այլ արձաններին, սահմանափակվելով այդքանով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ