Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին րոպեներ առաջ ընդունեց իր պարտությունը երեքշաբթի օրը անցկացված նախագահական ընտրություններում։
Ռոմնին այդ հայտարարությունը արեց` ելույթ ունենալով իր աջակիցների առջեւ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։
Հանրապետական թեկնածուն հայտնեց, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային եւ շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս պահի դրությամբ, Օբաման Ընտրիչների կոլեգիայում ապահովել է 303 քվե` պահանջվող 270-ի փոխարեն։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան