Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հայտարարությունից հետո թվաց, թե թե փետրվարին ոչ թե նախագահ, այլ խորհրդարան ենք ընտրելու

Նոյեմբեր 07,2012 10:25

Մինչ բոլորը սպասում են, որ ԲՀԿ-ն կհայտարարի, թե ինչ է մտածում ՀՀ նախագահի ընտրությունների մասին, ինչ է պատրաստվում անել՝ հանդես է գալու սեփական թեկնածուո՞վ, թե՞ սատարելու է գործող նախագահին, ԲՀԿ-ն հանդես եկավ բոլորովին այլ հայտարարությամբ։ Տեսական ֆրազների ու բարի ցանկությունների շարադրանքից կարելի է առանձնացնել թերեւս միայն երկու միտք, որ իրենք նախընտրում են խորհրդարանական կառավարման համակարգը եւ այդ ճանապարհին՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին անցումը։ Մի պահ թվաց, թե փետրվարին ոչ թե նախագահ, այլ խորհրդարան ենք ընտրելու։ Մանավանդ այս գլոբալ փոփոխություններն անելու համար շատ մեծ ժամանակ է հարկավոր՝ նախ, սահմանադրական փոփոխությունների փաթեթը պատրաստելու, լայն քննարկումներ անելու, հանրաքվեով դրանք անցկացնելու համար։ Այնպես որ, մինչեւ ընտրություններ ժամանակը կարճ է, եւ սա կարելի է դիտարկել միայն որպես ապագային միտված հեռահար ծրագիր կամ ժամանակ շահելու միջոց։

Իսկ եթե դիտարկենք առաջարկի բովանդակային մասը, ապա, անկեղծ ասած, նման առաջարկ կարելի էր սպասել հենց գործող նախագահից ու նրան սատարող Հանրապետականից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մինչեւ այդ փոփոխությունները կյանքի կոչվեն, ավարտին կմոտենա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, եւ հենց իրեն ձեռնտու կլինի կառավարման համակարգի փոփոխությունը։ Պառլամենտական հանրապետության անցնելու դեպքում նա կարող է զբաղեցնել ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը եւ երկարաձգել իր պաշտոնավարումը։ Իսկ 100 տոկոս համամասնականին անցումը հենց իր շահերից է բխում՝ վկան մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են։

Ինչ է շահելու ինքը՝ ԲՀԿ-ն, ապա նաեւ երկիրն ու հասարակությունն այս առաջարկից, դժվար է ասել։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930