Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՃՇՊՀ-ի ռեկտոր.«Շախմատը նաեւ ինժեներական մտածողության ծրագրերից մեկն է»

Նոյեմբեր 06,2012 22:51


Հոկտեմբերի 21-26-ը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում կայացել է «Կովկասը մեր ընդհանուր տունն է» ուսանողական միջազգային փառատոնը: Հայաստանից մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը:

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, իրենք մասնակցել են ինչպես մշակութային միջոցառումներին, այնպես էլ շախմատային մրցաշարին: Վերջինի ժամանակ ԵՃՇՊՀ-ի երեք ներկայացուցիչները` Հովհաննես Քելեջյանը, Դավիթ Պապիկյանը եւ Նարե Առաքելյանը, հաղթել են բոլոր մրցակիցներին եւ դարձել են փառատոնի չեմպիոն: Թոքմաջյանը կարծում է, որ սա բարի ավանդույթների շարունակությունն է, քանի որ վերջին շրջանում հայ շախմատիստները տարբեր տեղերից վերադառնում են հաղթանակներով: Ըստ նրա, նույնսիկ ուսանողական մրցաշարում  գերտերություններին հաղթելը մեծ նշանակություն ունի:
«Շախմատը նաեւ ինժեներական մտածողության ծրագրերից մեկն է: Առարկան դասավանդվում է նաեւ ավագ դպրոցում, բակալավրիատում եւ մագիստրատուրայում»,- ասաց ռեկտորը: Նրա խոսքով, հետագայում դժվար կլինի ցածր տեղեր զբաղեցնելը, որովեհետւ տարիների ընթացքում եկել ու հասել են այս բարձր մակարդակին: «Շախմատային հաղթանակը մեծ նվաճում է նաեւ Հայաստանի համար»,- համոզված է Թոքմաջյանը:
Շախմատի մարզիչ Ռաֆայել Չատինյանն ասում է, որ մասնակիցները լավ են պատրաստված եղել մրցաշարին: Հոուսով է, որ իրենց թիմի հաջողությունները կրկնապատկվեն:
Նարե Առաքելյանը սովորում է ԵՃՇՊՀ-ի Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսում: Նա շախմատային մրցաշարում խաղացել է երրորդ տախտակի վրա: Սա  հանրապետությունից դուրս տարած առաջին հաղթանակն էր: Մրցաշարի ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը համարում է հենց այս հաղթանակը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930