Օրեր առաջ ինձ հետ մի շատ հետաքրքիր դեպք պատահեց:
Հրազդան քաղաքից, որտեղ ես ապրում եմ, Երևան հասնելը տարբերվեց նախորդներից, քանի որ այս անգամ մեր տաքսու վարորդը պարսիկ էր…:
Սկզբում, մենք, ուղեւորներս, չէինք նկատել այդ փաստը:
Ինչպես հաճախ է պատահում, ամբողջ ճանապարհին հնչում էր արևելյան երաժշտություն, այնպես որ պարսկերեն երաժշտությունը մեզ չզարմացրեց:
Հանկարծ մեր վարորդի բջջայինին զանգ եկավ և նա սկսեց խոսել պարսկերենով:
Հետո պարզվեց, որ նա հայերեն անգամ մի քանի բառ էլ չգիտի. միայն գիտի, թե որքան պետք է վճարեն ուղևորները Հրազդանից՝ Երեւան ուղեւորվելու համար:
Սոնա Մհերյան`(mynews.am )