Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ի հարստության եւ հայտարարագրումների մասին

Նոյեմբեր 06,2012 21:42

 ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցերի ցանկի համաձայն, խորհրդարանում ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է:

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԲՀԿ-ն ամենասերտ կապերն ունի բիզնեսի հետ: Նա պատասխանեց. «Ախր, այդպես ճիշտ չի այդ հարցադրումը: Կարող է, ասենք, մի կուսակցություն ընդունեն հազարավոր փոքր ու միջին ձեռնարկատերեր, մի կուսակցությունում մարդիկ լինեն, անհատներ, որոնք ունեն ավելին խոշոր բիզնեսներ: Հիմա դրանից ես որեւէ եզրակացություն չեմ անում: Հարցը շատ արդյունավետ չէր»:

Մեր հարցին՝ հայտարարագրերի այդ ցանկը, ըստ Ձեզ, իրակա՞ն պատկերն է պատգամավորերի հարստության, թե՞ մյուս խմբակցությունների պատգամավորները պակաս անկեղծ են գտնվել, ու չեն հայտարարագրել իրենց դրամական միջոցների մի մասը, ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Չէ, ես ծանոթ չեմ այդ հայտարարագրերին: Դուք գիտեք՝ ամեն պատգամավոր մյուս պատգամավորի հայտարարագրերին ծանո՞թ է: Բայց ի՞նչ կա այդտեղ: Կան որոշ հիմնադիրներ բիզնեսների, իրենք ունեն: Կհավատա՞ք, որ ես հետամուտ չեմ լինում իմանալու մյուս պատգամավորների հայտարարագրերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930