ԱԺ պատգամավորները ամառային արձակուրդների ընթացքում իրենց աշխատասենյակները վերանորոգեցին, տեղափոխեցին իրենց գույքը, որպեսզի ԱԺ աշնանային նստաշրջանին արդեն ունենան հարմարավետ սենյակներ: Ողջ օգոստոս ամսվա ընթացքում բուռն նորոգման, «ուբոռկայի» մեջ էր նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը, որը հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում հատկապես իր գույքով:
Սակայն այսօր մենք տեսանք, թե ինչպիսի վերոնորոգման եռուզեռ է նրա սենյակում: Պարզվում է՝ ԱԺ ջեռուցման նոր համակարգը փորձարկելու արդյունքում պայթել են խողովակները եւ գեներալի սենյակն արդյունքում այնպես է վնասվել, որ նոր վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև