Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Ռուբեն Հայրապետյա’ն, մարդ եղիր, արի’ դատարան» (տեսանյութ)

Նոյեմբեր 06,2012 20:45

 «Ես պահանջում եմ, որ նա հերքի իր զրպարտանքը և ներողություն խնդրի մարդկանց վիրավորելու համար: Եթե դատարանում Ռուբեն Հայրապետյանը կապացուցի, որ ես՝ Հրանուշ Խառատյանս, փող եմ վերցնում, փողով քաղաքական պատվեր եմ կատարում, պատվերի շրջանակում կատարում եմ այնպիսի գործողություններ, որոնցից բխած նա կարող է ինձ այդպես անվանարկել, ես պատրաստ եմ բարձրաձայն ներողություն խնդրել Ռուբեն Հայրապետյանից»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հիշեցնենք, որ այսօր Այսօր  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  տեղի ունեցավ Հրանուշ Խառատյանի ՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցի քննությունը: Հայցը վերաբերում է  Nouvelle d’Armenie ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որով , ըստ տիկին Խառատյանի,  նա վիրավորել է իր արժանապատվությունը, պատիվն ու գործարար համբավը:   «Ռուբեն Հայրապետյա’ն, մարդ եղիր, արի’ դատարան և օգնի’ր այս գործը պարզելուն, այլապես նա առնետի նման փախնում է: Մեղք է պարոն Հայրապետյանը, բերե’ք դատարանում մաքրեք նրա վրայից բոլոր կասկածները, հրապարակավ ցույց տվեք, որ նա անմեղ է: Այլապես մեղք չէ՞ այդ մարդը, չգա՞ դատարանում պարզի իր անմեղությունը, բա մենք բոլորս մոլորության մեջ մնա՞նք»,-հավելեց տիկին Խառատյանը:

Մանրամասները` տեսանյութում

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930