Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի փորձագետ. «Անկարան չի խանգարի վրացական երկաթուղու վերականգնմանը»

Նոյեմբեր 06,2012 20:31

Աբխազիայով անցնող երկթուղու վերականգնումը երկար, զգայուն, բայց շատ կարևոր գործընթաց է: «Ռեգնում» լրատվական գործակալությանն է հայտնել վրացի փորձագետ, Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր Էմզար Ջեգերենայան: Ըստ նրա այս հարցի լուծման գործընթացում կարող են ծագել բազմաթիվ խնդիրներ. «Օրինակ, եթե դրանք տրանսպորտային փոխադրումներ են, ապա հստակ փաստաթղթերի բազայի ձևավորման անհրաժեշտություն է ծագում` թե ինչպես են ձևակերպվելու բեռներն ու ապրանքները: Եթե խոսքը ուղևորների փոխադրման մասին է, ապա պետք է սահմանվեն մի շարք փաստաթղթեր` անձնագիր, նույնականացման քարտ և այլն, որոնք կընդունի վրացական կողմը»:

Ջեգերենայան բարձր է գնահատել երկաթուղու վերականգնման նախաձեռնությունը` նշելով, որ այն բոլորին է օգտակար`Վրաստանին, Աբխազիային, Ադրբեջանին և Հայաստանին: Հայաստանի հաշվով, թե արդյոք կարող է հանդիպել թուրք-ադրբեջանական հակազդեցությանը, պրոֆեսորը պատասխանել է. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ Անկարայում դեմ չեն: Ես այնտեղ բազմաթիվ կապեր ունեմ, հիմնականում բիզնես շրջանականերում, ու վստահորեն կարող եմ ասել, որ թուրքերը չեն խառնվի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ կարող է դժգոհություններ լինեն, սակայն այս հարցը բխում է Վրաստանի ռազմավարական շահերից, ու ոչ ոքի թույլ չի տրվի իր քիթն այստեղ խոթել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930