Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային ընտրությունները՝ փրկօղակ

Նոյեմբեր 06,2012 20:02

Ֆեյսբուքում գործող «Իրազեկ եւ Կողմնորոշված սերունդ» խումբը (ԻԿՍ) տեւական ժամանակ քարոզչական աշխատանք է ծավալում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման եւ հայաստանյան ներքաղաքական կյանքին Սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավելու ուղղությամբ, հատուկ կար¨որելով համացանցի միջոցով այս խիստ կարեւոր հարցերը հանրության ուշադրությանն արժանացնելու հանգամանքը: Խմբի գործունեությանը եւ նախաձեռնություններին անդրադարձել են Հայաստանի եւ Սփյուռքի գրեթե բոլոր տպագիր եւ էլեկտրոնային թերթերը, Հայաստանում տիրող իրավիճակով մտահոգված Ֆեյսբուքում գործող շատ խմբեր: Կարեւորելով գալիք նախագահական ընտրություններին ՀՀ բոլոր քաղաքացիների ընտրական սահմանադրական իրավունքի վերականգնումը, ԻԿՍ ֆեյսբուքյան խումբը հանրության ուշադրությունն է հրավիրում քաղաքացիական հասարակություն ձեւավորող երկրների ընդդիմադիր շարժման պատմության մեջ առաջին անգամ ռուսական ընդդիմության կողմից իրականացված շատ հետաքրքիր եւ մեծ ապագա խոստացող նախաձեռնությանը: Ռուսաստանում առաջին անգամ համացանցով ընտրություններ անցկացվեցին՝ ընտրելով ընդդիմության առաջնորդների ղեկավար մարմնի կազմ: Կարճ ժամանակահատվածում ընտրություններին մասնակցության համար համացանցում գրանցվել էր շուրջ 170 հազար մարդ, իսկ ընտրությանը մասնակցել էր մոտ 80 հազարը: Միջոցառումն այնքան կար¨որ էր ¨ «սարսափազդու», որ դրան անդրադարձավ երկրի կենտրոնական հեռուստատեսությունն ու անգամ նախագահ Վլ.Պուտինը:
ԻԿՍ խումբը գտնում է, որ ներկայումս իշխանությունների կողմից իրականացվող ընտրությունները Հայաստանում ամբողջովին արժեզրկված են եւ ծառայում են իշխող քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրմանը: Իսկ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին արհեստականորեն ընտրություններին մասնակցությունից զրկելը չի կարող նպաստել Հայաստանում լեգիտիմ իշխանությունների ձ¨ավորման գործընթացին: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նա¨ հայերիս աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, Ռուսաստանի ընդդիմության վերոհիշյալ քայլը իդեալական օրինակ կարող է հանդիսանալ մեզ համար՝ Հայաստանում եւ Սփյուռքում ընդդիմադիր շարժումները համակարգելու ու նրանց աշխատանքը արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Համացանցը մեզ եւս տալիս է հնարավորություն կազմակերպելու այլընտրանքային ընտրություններ, դրան մասնակից դարձնելով աշխարհասփյուռ հայությանը: ԻԿՍ խումբը համապատասխան հղումներ անելով՝ հանրության ուշադրությանն է ներկայացնում նյութեր ռուսական ընդդիմության իրագործած սխրանքի վերաբերյալ, առաջարկելով մեր հանրությանը ծանոթանալ, ուսումնասիրել եւ հետեւել դեպքերի զարգացումներին:
Համոզված ենք, որ ռուսական ընդդիմության կողմից կազմակերպված սույն միջոցառումն ընդամենը մեծ գործի սկիզբ է: Նոր տեխնոլոգիաների կիրառումը օր օրի թափ առնող ընդդիմադիր շարժմանը մեծ ապագա է խոստանում ողջ աշխարհում, եւ այն պետք է վարակիչ օրինակ հանդիսնա հայերիս համար: Սա նաեւ ազդանշան է Հայաստանի եւ Սփյուռքի հայ հանրությանը՝ համացանցը եւ մյուս սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները հնարավորինս ճիշտ ու լիարժեք օգտագործելով՝ երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր իրականացնել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930