Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով տուժող. «Բեմադրիչը ես չեմ»

Նոյեմբեր 06,2012 18:47

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության եւ եւս 4- ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկելու կապակցությամբ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանին հարցաքննեց նաեւ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանին հետաքրքրում էին Նորայրի գործողությունները:

Ըստ Արտակի` Նորայրը ավտոկայանատեղի է հրավիրել Վահեի ընկերներին, ասելով՝ «Տղերք ջան, եկեք մի կողմ, ամոթ ա, մարդիկ կան էստեղ, հեսա կպատժենք» (նկատի ունենալով մատուցող Դավիթ Ադամյանին): Ըստ տուժողի, Նորայրի ասածը  ձեւական էր, որպեսզի վստահություն ներշնչեր, եւ իրենք տեղափոխվեին ավտոկայանատեղի, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծը նրանց նկատմամբ:

Փաստաբանին հետաքրքրում էր, թե ինչու չհրավիրվեցին իրենք «այլ վայր», մասնավորապես՝ զուգարան, որտեղ այդ պահին լվացվելիս է եղել Վահեն: Տուժողն ասաց, որ Վահեի գալն ու իրենց հարվածելը համընկել է եւ որ բեմադրիչն ինքը չէր, որպեսզի պատասխանի հարցին: Փաստաբանին հետաքրքրում էր, թե, արդյոք, որտեղ են գտնվել իր ընկերները՝ տուժողներ Էդգար Նիկոյանը եւ Արկադի Աղաջանյանը: Տուժողը պատասխանեց, որ նրանք իր տեսադաշտում չեն եղել, բնականաբար, նա չի տեսել, թե ով է նրանց հարվածել: Այն հարցին, թե արդյոք փորձե՞լ են իրենք հակադարձել  թեկուզ բառային արտահայտությամբ, տուժողը պատասխանեց, որ ոչ: «Եթե չեք տեսել Արկադիին կամ Էդգարին, որոնք ձեր տեսադաշտում չեն եղել, ինչպե՞ս կփաստեք, որ նրանց, ըստ ձեր ցուցմունքի՝ «խառը ձեւով հարվածել են»,- հարցրեց պաշտպանը: Պաշտպանի հարցին առարկեց դատախազ Արթուր Դավթյանը: Տուժողը մեկ անգամ եւս կրկնեց, որ իրենց վրա հարձակվել են 15-20 հոգի, եւ որ Նորայր Հայրապետյանը տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածելուց հետո հարվածել է Վահեին: Պաշտպանին հետաքրքրում էր, թե արդյոք անձնական խնդի՞ր է ունեցել Վահեի հետ, արդյոք նրանք ճանաչել են իրար: Տուժողն ասաց, որ հստակ չի կարող պատասխանել: Պաշտպանին հետաքրքրում էր, թե ինչպես է հասկացել տուժողը, որ իր ընկերները չեն հայհոյել: Տուժողը պատասխանեց, որ ծանոթ ձայն չի լսել: Հետեւեց պաշտպանի հետեւյալ հարցը. «Այն վիճակո՞ւմ էիք, որ կարողանում էիք տարբերակել»: Տուժողը նորից պնդեց իր ասածը:

Հավանաբար այսօր դատարանը չկարողանա տուժողի հարցաքննությունը, քանի որ մատուցող Դավիթ Ադամյանի փաստաբանը չի հասցնի ավարտել՝ աշխատանքային օրվա ավարտի հետ կապված:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930