ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ: Ա յս տեղեկատվությունը հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ նշելով որ հարուցվել են նաև այլ կարգապահական վարույթներ, որոնց մասին տեղեկատվություն կտրամադրվի դրանց ավարտից հետո:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել Նորայր Հակոբյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: