Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքին ներազդելու բազմաթիվ ձեւեր կան»

Նոյեմբեր 06,2012 18:09

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում այդպես էլ չբացատրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, թե ինչպես կարելի է «ներազդել» երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքի վրա: Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը կարդացել էր 2013-ի բյուջեի նախագծում գրված մի զավեշտալի նախադասություն ու խնդրել բացատրել իրեն՝ ի՞նչ է նշանակում դա: Այն է՝ «Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման»:

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին խնդրեց մեկնաբանել՝ որպես նախկին սոցապնախարար՝ ինչպե՞ս է հնարավոր ներազդել երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքին: Նա պատասխանեց. «Այդ հարցը տվեք Արծվիկ Մինասյանին, որովհետեւ նա է այդ հարցը բարձրացրել: Ես ձեզ դա խորհուրդ եմ տալիս՝ որպես ներկա պատգամավոր: Եվ ներազդելու բազմաթիվ ձեւեր կան»,- ասաց պատգամավորն ու սկսեց ծիծաղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930