81 տարեկանում կյանքից հեռացել է ազգությամբ հայ, պետերբուրգցի նկարիչ Զավեն Արշակունին: Հայտնում է «Կոմերսանտ» թերթը: Նրա ծնողները մահացել էին Հայրենական պատերազմի տարիներին, մայրը` սովից, հայրը` պատերազմում:
Զավեն Արաշկունին մեծ ճանաչում է ձեռք բերել «տասնմեկ» խմբի հետ, որի անդամներից էին ևս 9 նկարիչներ և քանդակագործ Կոնստանտին Սիմունը:
Թերթը գրում է, որ Արշակունին շուտ գտավ իր ոճը: Նրա նկարներում նկատելի են Մարտիրոս Սարյանի և Պետրով-Վոդկինի ազդեցությունները: Նա նկարում էր կենսուրախ նկարներ քաղաքային պեյզաժի թեմաներով: Նրա պես նկարիչներին անվանում են թույլատրված մոդեռնիստներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ