Քարոզչական առաքելությամբ Եվրոպայից Հայաստան է ժամանել տեր Արմեն քահանա Մելքոնյանը եւ մասնակցել մի շարք հոգեւոր միջոցառումների ու դասախոսություններ կարդացել:
Տեր Արմենը, որ Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ու Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործում է հոգեւոր քարոզչության նպատակներով: Մասնավորապես facebook-ում(https://www.facebook.com/karozner?fref=ts) նրա քարոզների էջը 5000-ից ավելի like ունի, ինչ վերաբերում է https://www.fatherarmen.com/ կայքին, հոգեւոր նյութերը հավատացյալներին հասնում են հայերեն, քրդերեն եւ արաբերեն: Հոգեւորականը համոզված է, որ լեզուն չպետք է խոչընդոտ լինի քրիստոնյա հայի համար՝ հոգեւոր պահանջմունքները բավարարելու ճանապարհին: Համացանցում տեր Արմենը տեղադրում է ոչ միայն տեքստ, այլեւ տեսանյութեր եւ լուսանկարներ, պատասխանում հավատացյալների նամակներին, անգամ հեռախոսով զրուցում նրանց հետ:
Քահանան վստահեցրեց, որ իրեն գրում են ոչ միայն Եվրոպայից, այլեւ Հայաստանից: Օրինակ՝ մի հուսահատված հայաստանցի երիտասարդի ինքը կարողացել է հետ պահել ինքնասպան լինելու մտքից. Հայաստան գալուն պես քահանան առաջինը այդ տղային է հանդիպել:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ