Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրես Զոհրաբյան.«Կառավարությունը որոշումներ է ընդունում, որոնց մեջ կաղում է»

Նոյեմբեր 06,2012 17:55

Հայաստանի պատմության թանգարանը որոշ ժամանակ առաջ ՀՀ մշակույթի նախարարությանը առաջարկել է, որ տարբեր մարզերից հուշարձաններ տեղափոխվեն Երեւան: Նախարարությունն էլ ինքը ներկայացրել է կառավարության նիստին, որն էլ ընդունել է:
«Բնատաճար» ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանն այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այն տուրիզմի զարգացման արդյունավետ միջոց չէ: Ըստ նրա, կառավարությունը որոշումներ է ընդունում, որոնց մեջ կաղում է: Զոհրաբյանի խոսքով, հարցը մի կողմից է նայվել. «Իրենք պատճառաբանում են, որ նոր կյանք են ուզում տալ հուշարձաններին, բայց դրանց իմաստը նրանում է, որ հին կյանքով պետք է ապրեն: Նման ծրագիր եղել է Գառնիի հուշարձանի հետ: Սկզբում նպատակ է եղել այն տանել Թիֆլիս: Սակայն սկսեց ռուսական հեղափոխությունը եւ ֆինանսավորումը դադարեց: Աշխարհում ամեն ինչ անում են, որ հուշարձանը նորովի ներկայանա, բայց իր վայրում: Երբ դու իրեն կտրում, բերում ու դնում ես թանգարանում, նա կորցնում է իր արժեքը»:
Զոհրաբյանի համոզմամբ` մենք պետք է հակառակ ուղղությամբ գնանք` վերադարձնենք այն հուշարձանները, որոնք բերվել են թանգարաններ: Նա նշեց նաեւ, որ եթե կառավարությունը ասում է` Հայաստանը կզարգանա, եթե զարգանան մարզերը, դա չի նշանակում միայն աշխատատեղեր բացել:

«Բնատաճար» ակումբի նախագահի խոսքով, 63 հատ հուշարձաններից 40-ն արդեն տեղափոխվել են: Նրանք տեղադրվելու են Հայաստանի պատմության թանգարանի մոտ:
Ինչպես ասում է «Արշավներ» ակումբի  նախագահ Ռուբեն Բաղդիշյանը, մեր շատ սիրելի մշակույթի նախարարը ասում է, որ իրենք բերելու են բեկորները: Նա չի կարծում, որ երկու մետրանոց արձանը կարող է բեկոր լինել. «Եթե բեկորն ենք մենք բերում Երեւան, ուրեմն մենք նրան զրկում ենք լիիրավ տեսքից: Նա ասում է նաեւ, որ բերում է 600 մետր խորությամբ ձորերում գտնվող արձանները, որոնք անուշադրության են մատնված: Եթե նրանք չեն գնում, չեն տեսնում դրանք, դա չի նշանակում, որ իրենց ասածը ճիշտ է: Մենք գնացել ենք ու տեսել ենք դրանք: Խորհուրդը քար չէ, խորհուրդը պատմությունն է, քանի որ մեր պապերը որոշել են այդտեղ դնել կառուցել»:

Տուրիզմը զարգացնել, չի նշանակում այն կենտրոնացնել Երեւանում. Բաղդիշյանի կարծիքն է, բացի դրանից, նրանք, ովքեր նախարարին նման խորհուրդ են տալիս, երեւի ֆիզիկ են ու կապ չունեն զբոսաշրջության հետ:
«Բնատաճար» ակումբի նախագահը առաջարկում է, որպեսզի երիտասարդները բողոքեն, եւ այնպես անեն, որ հուշարձանները վերադարձվեն իրենց նախկին վայրերը, իսկ որոշումն էլ չեղյալ հայտարարվի: Եթե այսպես շարունակվի, իրենք կկանգնեն եւ կպահանջեն նախարարի հրաժարականը: «Մշակույթի նախարարությունում կադրային փոփոխություն պետք է լինի, սկսված վերին օղակից»,- համոզված է Բաղդիշյանը :

«Armenian Extreme Club» նախագահ Գոռ Հավհաննիսյանն էլ ասաց, որ լավ է, որ ցանկանում են գեղեցկացնել Երեւանը: Սակայն ինչի հաշվին: Առաջին դեպքը, չէ, որ նման բան է լինում: Նա կարծում է, որ սկզբում հետաքրքիր կլինի, սակայն հետագայում, ինչ-ինչ պատճառներով, կկորցնի իր արտաքինը:
«Իրենց առաջարկությունը նույնն է, ինչ ասես՝ գլխացավով տառապող մարդու գլխին խփես, որ ցավը անցնի»,- կատակեց նա:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930