Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետ. «Այս ընտրություններում կապանցիներն իրոք ցույց տվեցին, որ կապանցիների հետ երբեք չի կարելի կատակ անել»

Նոյեմբեր 06,2012 17:45

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոյեմբերի 13-ը: Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքացիների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ ամփոփել է իր եւ քաղաքապետարանի կատարած գործունեությունը, դրական գնահատել քաղաքապետարանի եւ մարզպետարանի, ԶՊՄԿ-ի, «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» եւ մի շարք այլ ընկերությունների, կառույցների հետ համագործակցությունը, որի արդյունքում բավականին ծրագրեր են իրագործվել մարզկենտրոնում եւ դրական հետք թողել քաղաքի զարգացման գործում:

«Մի բանում վստահ եմ, որ այս 4 տարիների ընթացքում մենք բավականին բարձրացրել ենք քաղաքապետի եւ քաղաքապետարանի գործունեության նշաձողը եւ մեր հաջորդներն իրավունք չեն ունենա մեզանից ցածր լինել, այլ պետք է մեզանից լավը լինեն, սա շատ կարեւոր է: Վերջում կուզենայի ներողություն խնդրել մեր ժողովրդից, մեր կապանցիներից, եթե ինչ-որ տեղ չեմ կարողացել արդարացնել իրենց վստահությունը եւ ինչ-որ բան չի ստացվել անել: Շնորհակալություն կապանցիներին՝ այս 4 տարվա վստահության համար»,- հանդիպման ժամանակ ասել է Կապանի քաղաքապետը:

Պարոն Աթայանը անդրադարձել է նաեւ 2012թ.-ին Կապանում անցկացված ՏԻՄ եւ ԱԺ ընտրություններին եւ նշել, որ կապանցիներն ապացուցել են, որ Կապանն իրոք իրավունք ունի քաղաք կոչվելու, իսկ կապանցիներն ինքնասիրություն ունեն եւ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մարզկենտրոնում բարձրացել է քաղաքական ենթագիտակցությունը:

«Այս ընտրություններում կապանցիներն իրոք ցույց տվեցին, որ ոչ մեկը` թե’ մարզում, թե’ հանրապետությունում, չի կարող կապանցիներին ճիշտ չգնահատել: Ոչ միայն մարզի ղեկավարությունը, այլեւ հանրապետության ղեկավարությունը համոզվեցին, որ կապանցիների հետ երբեք չի կարելի կատակ անել, մենք ինքնասիրություն սիրող, հարգող մարդիկ ենք: Կապանում քաղաքական ենթագիտակցությունը բարձրացել է, ինչը եւս համարում եմ ձեռքբերում», – ասաց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը եւ հավելեց, որ պաշտոնը հանձնելուց հետո էլ շարունակելու է օգտակար լինել իր քաղաքին ու իր բնակչությանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930