Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը կոչ է անում. «Միասին փոխենք մեր կյանքը» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Նոյեմբեր 06,2012 17:41


Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն Ավանում  եւ Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածներում, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որն այսօր հանդիպեց ընտրողների հետ:

Թեկնածուին զորակցելու էին եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, «Ժառանգության» նախկին
պատգամավոր Անահիտ Բախշյանը, անկախ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանն ու համակիրներ, որոնք նաեւ ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեցին Ստյոպա Սաֆարյանին՝ մաղթելով հաղթանակ:

Սաֆարյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, քարոզարշավը նպատակաուղղված է լինելու հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնել, թե ով է եղել Ստյոպա Սաֆարյանը եւ այն քայլերը, որոնք նա պետք է շարունակի, սկսել է վաղուց. «Խորհրդարանում անհրաժեշտ են այնպիսի պետականամետ գործիչներ, ինչպիսին Ստյոպա Սաֆարյանն է: Ցանկացած պարագայում, մեր բոլորի գործունեությունը միտված է լինելու մեկ նպատակի. ապահովել, որ Ստյոպա Սաֆարյանի այն 10 հազար ձայնը, որը նա ունեցավ մայիսի 6-ի ընտրություններում, այս անգամ լինեն հաղթական ձայներ»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով. «Խավարը չի կարող հանել  դաշտից խավարը, լույսը պետք է խավարը հանի, ոչ էլ ատելությունը՝ ատելությանը, սերը պետք է հանի ատելությունը դաշտից, ծառայությունը պետք է իշխանությունը հանի դաշտից, իսկ Ստյոպա Սաֆարյանը ունի լույս, սեր,  ծառայություն: Դեկտեմբերի 2-ին ժողովրդի ձեռքում է, թե ով է լինելու իր պատգամավորը, իր ներկայացուցիչը, թե ում է հաշվետու պահելու, ումից է պահանջելու իր իրավունքներն ու շահերը: Սա այն ճանապարհն է, որտեղ հաղթանակը ոչ թե  փառքն է անհաս, այլ ծառայությունը ժողովրդին, իսկ ծառայության մարմնավորողը Ստյոպա Սաֆարյանն է»:

Թեկնածուն դիմելով իր ընտրողներին ասաց  «Միասին փոխենք մեր կյանքը: Ասել թե ՀՀ-ի եւ մասնավորապես Ավանի,Նոր Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածների բնակիչներն իրենց կյանքում փոփոխության կարիք ունեն, նշանակում է ոչինչ չասել, որովհետեւ, եթե նրանք հարմարվել են այս կյանքին, միեւնույն է՝ նրանք էլ են ուզում փոխել այդ կյանքը: Ցանկության դեպքում՝ անգամ մեկ մանդատով հնարավոր է շատ բան անել: Այս ընտրատարածքը պետք է ունենա այնպիսի ներկայացուցիչ, որից մարդիկ իսկապես աջակցություն ստանան, որի խոսքերում տեսնեն իրենց տեսակետները»:

Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արժանվույնս գնահատում է մյուս թեկնածուների շանսերը եւս, բայց իրեն էլ չի թերագնահատում, հակառակ դեպքում չեր մասնակցի ընտրությանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանին ասաց, որ վերջինիս հետ  ծանոթ չէ, մանավանդ, որ նա քաղաքականության հետ կապ  չի ունեցել, բայց. «Լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, հասկանալի է, որ եւ վարչական ռեսուրսները եւ այլ բաներ նրան դարձնելու են ծանրակշիռ մրցակից»:  Ինչ վերաբերվում է «Ժառանգության» պաստառների բացակայությանը, որի համեմատ «Հանրապետական» կուսակցությունը այս առումով լավ  պատրաստվել է, Սաֆարյանը հետեւյալն ասաց. «Մի գուցե «Հանրապետականի» թեկնածուն ճանաչելի դառնալու խնդիր ունի եւ դրանով է պայմանավորված նրանց մեծաքանակ պաստառները, բայց դա առանձնապես բան չի փոխի: Քաղաքականության մեջ ես նորեկ չեմ, ու այս ընտրատարածքի հասարակությունը ինձ լավ գիտի»:

PrevPhoto
NextPhoto

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930