Լրահոս
Օրվա լրահոսը

Սիբիրախտ կա, սակայն կարանտին չի հայտարարվել

Նոյեմբեր 06,2012 17:25

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանից տեղեկացանք, որ Իջեւան քաղաքից 7 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում հոկտեմբերի 30-ին անկված կովից վերցված փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքներով հաստատվել է, որ կենդանին սատկել է սիբիրախտից: Նույն տարածքում անկված գոմեշի մսեղիքի լաբորատոր ստուգումների արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերի 7-ին:

Իջեւան քաղաքի ծայրամասում տեղադրվել է հսկիչ կետ, ուր անասնաբույժները՝ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են անասունների եւ դրանց մսեղիքի տեղաշարժը: Պարոն Պիպոյանն ասաց, որ սատկած կովն ու գոմեշը սիբիրախտի դեմ պատվաստված չեն եղել:

Անասնաբուժական պետական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հանձնարարականով ներկայումս Տավուշի մարզի համայնքներում կատարվում է անասունների վերահաշվարկ եւ ռեվակցինացիա: Ստուգումները ցույց են տալիս, որ շատ անասուններ դուրս են մնացել պետական պատվերով անասունների պարտադիր պատվաստման գործընթացից: Տեսչական ստուգումները կատարվում են փաստաթղթային ստուգումների եւ անասնատերերի շրջանում հարցման միջոցով: Բ. Պիպոնյանն ասաց, որ անասունների վերահաշվարկը եւ ռեվակցինացիան սննդամթերքի պետական տեսչության գործառույթը չէ, սակայն այժմ անհրաժեշտ է ծագած խնդիրները շուտափույթ լուծել:

«Մեղավոր որոնելուց եւ պատժելուց առաջ պետք է վտանգը արագ վերացնենք, հետո եզրակացություններ կանենք»,- ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930