Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Մեծահարուստները լայաղ էլ չեն անում ՀԴՄ կտրոն վերցնեն»

Նոյեմբեր 06,2012 17:10


 «Մարդու քրտինքով վաստակած գումարը հարկում եք, բայց վիճակախաղերով շահած, անաշխատ գումարները չեք հարկում: Սա ճի՞շտ փիլիսոփայություն է, պարո՛ն Ալավերդյան»,- ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այս հարցին այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Ասենք, ես եթե չեմ աշխատում, տանը նստած եմ ու ավտոմեքենա եմ շահել՝ 5.6 մլն դրամ արժի: Դրանից մեկուքանի միլիոնը հա՞րկ տամ»:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց՝ ձեր կարծիքով, բոլոր շահողները գործազուրկնե՞րն են: Արմեն Ալավերդյանը վստահ է, որ մեծամասամբ՝ այո. «Մեծահարուստները լայաղ էլ չեն անում ՀԴՄ կտրոն վերցնեն, շատ անգամ տեսել եմ, որ պետական պաշտոնյաները չեն վերցնում:  Մենք ճիշտ տարբերակ ենք ընտրել՝ որ այդ վիճակախաղերի դեպքում շահումը չհարկեն: Ինչ վերաբերում է կազինոյի հարկմանը՝ ճիշտ հարց եք բարձրացնում: Շատ երկրներ են այդ ճանապարհով գնում: Կազինոյի տերը, աշխատեցնողը հաստատագրած հարկ է տալիս, իսկ քաղաքացին՝ ռեզիդենտը կամ ոչ ռեզիդենտը գալիս է եւ շահում է:  Հիմա պետք է մտածենք՝ ինչ պետք է անենք՝ եկամուտներից եթե պետք է հայտարարագրի՝ դա  ամսեկա՞ն, թե՞ տարեկան: Մարդը մի օր հաղթում է, մի օր պարտվում է: Ինքը ի՞նչ հանրագումարից ելնելով պիտի հարկ վճարի: Մի ժամ առաջ հաղթում է, հետո՝ պարտվում նույն գումարը»:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին՝ դուք եղե՞լ եք ընդհանրապես խաղատանը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եղել է: Արմեն Ալավերդյանը խնդրեց  պատկերացնել սեփական անձի վրա. «Ենթադրենք, դուք շահել եք 1 մլն դրամ, բայց ոչ թե վերցնում, դուրս եք գալիս, այլ խաղում եք նորից ու պարտվում: Ի վերջո դուք շահո՞ղ դուրս եկաք, թե՞ պարտվող: Ես ասում եմ՝ օրենքը կատարյալ չէ: Չենք կարող օրենքն այդպես կիրառել, շահողները պետք է գան հայտարարագրեն: Մենք բոլոր խաղատներին գրությամբ դիմել ենք, որ եթե ձեր մոտ ոչ ռեզիդենտները շահում են, եթե փաստաթղթերով երեւում է շահումը, մենք հարկենք: Եթե թղթերով երեւում է շահումը, կա, չի կարող չհարկվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930