Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ ՀԱԿ անդամ «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը բանավիճում էին ներքաղաքական հարցերի շուրջ: Բանավեճից մի հատված ներկայացնում ենք ամբողջությամբ.
Սուքիաս Ավետիսյան– Այսօր ինչի չկա այլ ուժերի կողմնորոշումը. Որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է: Մնացածները դժվարանում են քայլ անել, որովհետեւ շատ լավ գիտեն, որ իրենք որեւիցե լուրջ ընտրազանգված չեն ունենալու եւ իզուր տեղը չեն փորձում այդ հարցերը քննարկել եւ մտնել այդ մեծ քաղաքական դաշտ: Դա չեմ կարծում շատ մեծ դժբախտություն է: Ամենամեծ դժբախտությունը նա է, որ կան շատ քաղաքական ուժեր եւ իրենք ի վերջո չեն կարողանում իրենց դիրքորոշումները հստակեցնել եւ ավելի շատ դա գալիս է այդ քաղաքական ուժերի ղեկավարներից: Ցավում եմ, որ ամեն օր մենք կարող ենք վեր կենալ եւ լսել մի քաղաքական ուժի տարբեր մարդկանց տարբեր կարծիքներ՝ իրենց հետագա անելիքների մասին: Դա, ընդհանրապես, վերաբերվում է բոլորին: Ժամանակն է, կարծում եմ նաեւ բավական ուշ է: Քաղաքական ուժերը պետք է հստակ կողմնորոշվեն եւ ոչ թե առանձին ներկայացուցիչներ փորձեն ինչ-որ կարծիքներ ներկայացնել հասարակությանը:
Սոս Գիմիշյան– Եթե իշխանությունը լիներ բարոյական, մենք բացարձակ խնդիր չէինք ունենա այս իշխանության հետ: Ընդամենը գաղափարների պայքար կվարեինք:
Ս. Ա.- Վարեք: Ոչ էն եք անում, ոչ՝ էն:
Կարդացեք նաև
Ս. Գ.- Դե ինչ գաղափարների մասին է խոսքը, եթե գաղափարական պայքար մեր երկրում շուտվանից չկա: Էդ վերացել է, որպես կատեգորեա: Գաղափարները հռչակվում են մի բան, արվում է լրիվ այլ բան: Ընտրական համակարգ Հայաստանում գոյություն չունի եւ ցանկացած թեկնածու, որը պայքարի մեջ է մտնում, հասկանում է, որ պայքար է տանելու վարչական ռեսուրսի, բիրտ ուժի ու կեղծիքների դեմ:
Ս. Ա.- Ես ազնվությամբ եմ ասում՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ընտրական պրոցեսներից, կարծում եմ, իրոք անբարոյական կլինի, եթե նրանք փորձեն համեմատել՝ ասենք, այսօր ավելի վատն է, քան…
Ս. Գ.- Ես կհամեմատեմ: Շատ է քննադատվել 95-ի ընտրությունները:
Ս. Ա.- 96-ն էլ ասա:
Ս. Գ.- Ես 95-ն եմ ասում, դու 96-ը կասես: 95 թվին խորհրդային շրջանում ութ մեծամասնական ընտրատարածք կար: Ութից չորսում հաղթել է ընդդիմությունը, չորսում՝ իշխանությունը: Այսօր Երեւանում մեկ ընդդիմադիր թեկնածու չի հաղթել: Սա ընտրությունների որակի մասին լավ պատկեր է ստեղծում:
Ս. Ա.- Ներողություն, բայց եթե թեկնածուին ձայն չեն տալիս, ամբողջ ձեր ընտրարշավը փորձում եք…
Ս. Գ.-Ձեր փողին են ձայն տվել, պարոն Սուքիասյան, շատ լավ գիտեք՝ ձեր փողին են ձայն տվել, ոչ թե ձեզ, Ձեր ինչի՞ն ձայն տային:
Ս. Ա.- Էդ փողն էլ առաջին հերթին դուք եք ստեղծել ժամանակին: Առաջին ընտրակաշառքը դուք ես ստեղծել՝ երկիրը բիրտ սեփականաշնորհելով:
Ս. Գ.-Մի հատ ամենախոշոր օբյեկտի անունը ասեք, որ առաջին իշխանության օրոք է սեփականաշնորհվել:
Ս. Ա.- Արի գնանք Գյումրի՝ հատ-հատ ցույց տամ:
Ս. Գ.-Չէ, ցույց մի տուր, անունը տուր: Մեկի: Ասա՝ էս խոշոր օբյեկտը… Կոնյակի գործարան, օրինակ, կա,՝ բաշխիչ ցանցեր: Մի բան ասա: Չես կարող: Ես հիմա տասնյակ օբյեկտի անուն կարող եմ տալ, որ ազգային նշանակություն ունեին՝ դուք տվել եք օտարին:
Ս. Ա.-Էդ ազգային նշանակությունը դուք եք 91 թվականին ձեր որոշումներով ապապետականացրել:
Այն, որ իշխանական թեկնածուն հայտարարվում է ֆավորիտ, Սուքիաս Ավետիսյանը համարում է «ռեալ պատկեր եւ իրականություն», Սոս Գիմիշյանը՝ «նորմալ է, ես հանգիստ եմ վերաբերվում, քաղաքական պայքար է», թեպետ ընդունում է, որ ընդդիմությունն էլ թույլ է ու չի կարող իր գոյությամբ ուժեղացնել իշխանությանը: Ս. Ավետիսյանը առաջարկեց՝ ընդունել իշխանության առաջարկը՝ «օգնենք՝ ուժեղացեք»: Գիմիշյանը հակադարձեց. «Ինչո՞ւմ եք ուզում օգնել, որ մենք էլ սովորենք ինչպես հրապարակի մարդկանց գնդակահարե՞լ: Դրանում չենք ուզում ձեզանից օրինակ վերցնել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ