Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են պարզել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը

Նոյեմբեր 06,2012 17:00

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր ընթացավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով դատավարությունը: Նա պահանջում է, որ պարոն Հայրապետյանը ներողություն խնդրի իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորելու համար:

Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ հայցվոր կողմի միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Տիկին Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը միջնորդեց դատարանին պարզել, պարոն Հայրապետյանին ներկայացնող պաշտպաններին տրված լիազորագրի ստորագրության իսկությունը, արդյոք այն իսկապես պարոն Հայրապետյանի՞նն է: Ռ. Հայրապետյանի պաշտպան Կարեն Պետրոսյանը առարկեց այդ միջնորդությունը՝ պարզաբանելով, որ հայցվորը չի հիմնավորում իր կասկածները եւ պնդեց, որ իրենց տված լիազորագիրն իսկապես ստորագրել է պարոն Հայրապետյանը: Ըստ նրա հակառակ դեպքում, կստացվի իրենք փաստաթուղթը կեղծել են, ինչը կարող է պարզվել իրավասու մարմինների կողմից, բայց դատարանն այն տեղը չէ, որտեղ այդ հանգամանքը պետք է պարզվի:

Տիկին Խառատյանն էլ պնդեց իր պաշտպանի միջնորդությունը՝ բացատրելով, որ տագնապ ու լուրջ կասկածներ ունի, որ պարոն Հայրապետյանը հետագայում կարող է հրաժարվել, թե ինքն է ստորագրել:

Դատարանը որոշեց բավարարել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանի միջնորդությունը: Հայրապետյանի պաշտպանները դատարան պետք է ներկայացնեն ստորագրության նոտարական վավերականությունը կամ պատասխանողը ՝ Ռուբեն Հայրապետյանը, անձամբ պետք է ներկայանա: Դատարանը որոշեց նախնական նիստը հետաձգել նոյեմբերի 22-ին :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930