Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյան. «Այս երկու օրը ես նորից եմ գալու» (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2012 16:50



Օրեր առաջ Հայաստան էին ժամանել կինոաշխարհի հայտնի ներկայացուցիչներ Իրակլի Կվիրկաձեն, Անդրեյ Սմիրնովը, Սերգեյ Սոլովյովը եւ Ռոման Բալայանը: Վերջիններիս այցի նպատակը ԵԹԿՊԻ եւ «Հայ արտ սինեմայի» հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելության քննություններն անցկացնելն էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ «Հայ արտ սինեմա»-ի հայտարարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» ընդունելությունն ավարտված է, եւ հայտնի են այն յոթ ուսանողների անունները, ովքեր անվճար հիմունքներով կմասնակցեն բարձրագույն կուրսերին:

Aravot.am-ը տեղեկացել էր, որ  այսօր ԵԹԿՊԻ պետք է այցելի  համաշխարհային վավերագրական կինոյի լեգենդ  Արտավազդ Փելեշյանը: Եվ իսկապես անվանի կինոռեժիսորը բուհում էր՝ ընտրյալ ուսանողների համար առաջին դասընթացը վարելու:

ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը թույլ չտվեց ինձ ու գործընկերոջս ներկա գտնվել մասնավոր հանդիպմանը,, սակայն մինչ լսարան մտնելը, Արտավազդ Փելեշյանը կարճատեւ զրույց ունեցավ մեզ հետ, ինչը ներկայացնում ենք առանց խմբագրման.

-Խնդրում ենք, թույլ տվեք մենք էլ մասնակցենք: Բոլորին մերժե՞լ եք…

Այս երկու օրը ես նորից եմ գալու, կհանդիպենք:

-Հա՞:

Հա…

-Հաստա՞տ:

-100 տոկոսով…

Փելեշյանը նաեւ ողջագուրվեց հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հետ եւ կատակեց. «Փայտյան ես (նկատի ունի լրագրողի ազգանունը), բայց պողպատից ես»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930