Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զավեշտ ԱԺ-ում՝ «պոտենցիայի» եւ «պոտենցիալի» շուրջ

Նոյեմբեր 06,2012 16:32

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին ներկայացնել Համաշխարհային բանկի կողմից ՊԵԿ-ի պոտենցիալի գնահատականը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը շշմեց մի պահ ու սկսեց բարձր ծիծաղել. «Չհասկացա, ի՞նչ եք հարցնում»: Արծվիկ Մինասյանը հասկանալով, որ Վարդան Այվազյանը «պոտենցիալ» բառը «պոտենցիա» է լսել՝ ասաց. «Ես պոտեցիան չեմ հարցնում, պոտենցիալն եմ հարցնում ՊԵԿ-ի»:

Վարդան Այվազյանն էլ՝ թե շատ լավ հասկանում եմ ինչ ես ասում, բայց հարց է, թե հիմա Ալավերդյանն ինչ է պատասխանելու, այ քեզի բաաաաաա՜ն: Չհասկանալը ո՞րն է: Ասում ես՝ Համաշխարհային բանկը գնահատել է այդ պոտեցիալը, ուզում ես ասել՝ ստվերային տնտեսությո՞ւն կա: Թե չէ, ես շատ լավ հասկանում եմ բառի իմաստը: Հի՜, հի՜, հի՜…պոտենցիան»:

Արմեն Ալավերդյանն էլ պատասխանեց, որ պոտենցիալի մասին 50 րոպե կխոսի, բայց ժամանակ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930