Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը: Նիստի խոսնակն էր Կարապետյան Արսենը: Երիտասարդական խորհրդարանը բաղկացած էր 131 պատգամավորներից, որոնք 6 տարբեր կուսակցություններից էին:
Քվեարկության արդյունքում հաշվիչ հանձնաժողովի անդամ, բուհերի ներկայացուցիչ ընտրվեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող Ավետիսյան Էդվարդը՝ 59 կողմ, 12 դեմ, 22 ձեռնպահ քվեարկությամբ:
«Երիտասարդական խորհրդարանը կարեւորում է երիտասարդների դերը երկրում, օրենսդիր մարմնում: Երիտասարդությունը իր ձայնը կարող է տալ եւ օրենքների մեջ փոփոխություններ կատարել: Նիստը անցավ շատ կոնստրուկտիվ, դրական, եղան քննարկում-բանավեճեր, ինչը նորմալ ու դեմոկրատիվ եմ համարում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց նիստի խոսնակ Արսեն Կարապետյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ