Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապստամբություն

Նոյեմբեր 06,2012 18:16

ՀՀ նախագահի ընտրությունների մեկնարկը համառորեն ուշանում է. գրեթե  ոչ ոք չի ձգտում ազդարարել այն` ոչ նախագահի ավանդական թեկնածուները, ոչ 1-ին տեղն ինքնավստահ իրենը համարող ՀՀԿ-ն, ոչ անորոշության մեջ դեգերող ԲՀԿ-ն, ոչ էլ հնարավոր նոր թեկնածուները: Այսօրինակ իրավիճակը, թվում է նախ¨առաջ ձեռնտու է Սերժ Սարգսյանին` որքան ուշ տրվի մեկնարկը, այնքան ուշ կսրվի ներքաղաքական իրավիճակը եւ ընտրություններն ավելի կառավարելի կդառնան: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ երկարաձգվող մեկնարկը նա¨ անկանխատեսելի է` դրանով իսկ նաեւ` վտանգահարույց: Անկանխատեսելիությունն այս ընտրապայքարում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն է լինելու: Այդ իսկ պատճառով նա փորձելու է բացահայտել, չեզոքացնել, ի չիք դարձնել անկանխատեսելիության բոլոր «օջախները»: Միաժամանակ, եթե անկանխատեսելիությունը միայն մրցակից է, ապա հասարակական-քաղաքական հնարավոր այլընտրանքը կարող  է դառնալ Սերժ Սարգսյանի հակառակորդը:     Սակայն ամենավտանգավորն այս ընտրապայքարում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար Հայաստանի ներքին իրավիճակն է, որն ընտրապայքարի կարճ ժամանակահատվածում կարող է վերաճել հզոր թշնամու: Այդ իրավիճակն առաջ է քաշելու նոր կարգախոսներ եւ պայքարի նոր մեթոդներ, որոնք, ավա՜ղ, ընդհանուր եզրեր չունեն ժողովրդավարական քաղաքակրթության հետ, այլ ծնվելու են ատելության, վրեժի, հաշվեհարդարի ս¨ահողից՝ իշխանության գցած ցինիզմի եւ ընդդիմության ձախողած հեղափոխության սերմերից:
Ապստամբությունն է ուղեկցելու այս ընտրություններին: Ապստամբությունը, որը պարտվելու բազմաթիվ ճանապարհներ ունի, սակայն հաղթելու ճանապարհը մեկն է՝ վերածվել հեղափոխության:

1.
Անկանխատեսելիության գումարելիները

Հայաստանում նախագահի ընտրությունները միշտ համարվել են հասարակական-քաղաքական իրավիճակը փոխելու միակ եւ վերջին հնարավորությունը: Անգամ այն դեպքում, երբ այդ հնարավորությունը կորսվել է, մսխվել, փոշիացել, նախագահի ընտրություններն ամբողջությամբ չեն պարպել փոփոխությունների սպասումներով լցված հասարակական ջրամբարը: Սերժ Սարգսյանը դա լավ գիտե: Եվ չնայած նա ընտրությունների է գնում ներքաղաքական գործընթացների սառեցման եւ հասարակական-քաղաքական իրական այլընտրանքի բացակայության պայմաններում, սակայն իրավիճակը կարող է փոխվել քաղաքական նոր իրողությունների արդյունքում: Ներքաղաքական կյանքի լռությունն այսօր Սերժ Սարգսյանի հիմնական դաշնակիցն է, սակայն բնավ ոչ երկարատ¨, առավել ¨ս` ոչ անդավաճան դաշնակիցը: Սերժ Սարգսյանը դեռ չգիտե, թե ի՞նչ է հաջորդելու այդ լռությանը, որն այժմ պարունակում է անկանխատեսելիության` իր իշխանության համար վտանգավոր բացիլը: Այդ իսկ պատճառով նա ձգտում է ապահովել կանխատեսելի ընտրարշավ, «ձեւավորել» կառավարելի քաղաքական գործընթաց եւ ներգրավել նախընտրելի թեկնածուների: Անկանխատեսելիությունը պարունակում է այն բոլոր վտանգները, որոնցից նա համառորեն փորձում է խուսափել: Անկանխատեսելիության գումարելիները կարող են առաջ բերել իրական, գործուն այլընտրանք, բացի այդ` կարող են թուլացնել ներքաղաքական գործընթացների կառավարելիության պտուտակները, ի վերջո` կազմաքանդել իր իսկ քաղաքական թիմը, արդյունքում` ստեղծել նոր քաղաքական իրավիճակ: Այս եւ այլ վտանգահարույց զարգացումները կանխելու համար Սերժ Սարգսյանը գործի է դնելու իր ողջ քաղաքական փորձը, որը հենված է վտանգը հեռվից զգալու քաղաքական անուրանալի հոտառության վրա: Անկանխատեսելիությունը կանխելու համար Սարգսյանը նախ փորձելու է բացահայտել դրա բոլոր «օջախները», համրել անկանխատեսելիության գումարելիները, ապա չեզոքացնել դրանք: 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններից 3.5 ամիս առաջ անկանխատեսելիության օջախները Սերժ Սարգսյանի համար հետեւյալն են` 1. նախագահի հնարավոր թեկնածուների ցանկը, 2. արտաքին ուժերի մասնակցության աստիճանը ներքաղաքական կյանքին, 3. ներքաղաքական գործընթացներում ներդրվող ֆինանսական հոսքերի հասցեականությունն ու ուղղությունը, 4. հասարակական ընկալումների եւ կողմնորոշիչների հնարավոր շրջադարձը:
Անկանխատեսելիության առաջին գումարելին՝ նախագահի հնարավոր թեկնածուների ցուցակը, բաժանվելու է երեք հատվածի՝ 1-ին հատվածում նրանք են, ովքեր պայքարելու են ոչ թե ամբողջական իշխանութան, այլ դրա բաժանման եւ քաղաքական ու տնտեսական ազդեցության ընդլյանման համար: Այդ հատվածն առայժմ գլխավորում է ԲՀԿ առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Ցուցակի 2-րդ հատվածում իշխանության համար անվտանգ թեկնածուներն են՝ նախագահի ավանդական թեկնածուները, քվեաթերթիկի բազմաքանակությունն ու խառնիճաղանջությունն ապահովողները եւ իր նախագահական հավակնություններով վաղուց հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգության» առաջնորդը, ով էլ գլխավորելու է ցուցակի այդ հատվածը: Ցուցակի 3-րդ հատվածում ավանդական ընդդիմության ներկայացուցիչներն են, նրանք, ովքեր իշխանության հետ չեն, սակայն բավարար հասարակական վստահություն եւ ներուժ չունեն նախընտրական ընդդիմադիր դաշտը զբաղեցնելու համար: Այս հատվածը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակի 4-րդ հատվածում  փոփոխությունների կողմնակիցներն են, նրանք են ընտրություններին հաղորդելու գաղափարական, արժեքային ուղղվածություն: Նրանք անընդունելի են թե իշխանության, թե ավանդական ընդդիմության համար: Այս հատվածի 1-ին տեղի համար պայքարը դեռ չի հայտարարվել. այստեղ դեռ  անորոշությունն է:
Ահա ընտրացուցակի չորս հատվածները ներկայացվող  թեկնածուների դեմ պետք է պայքարի Սերժ Սարգսյանը, թեպետ ոչ թե միայնակ, այլ ողջ պետական համակարգով:
Անկանխատեսելիության մյուս գումարելին՝ արտաքին ուժերի մասնակցութան աստիճանը ՀՀ ներքաղաքական կյանքին, Հայաստանում չափազանցված է. պայքարի առաջին գծում են ազդեցության գործակալները: Արտաքին ուժերի ազդեցությունը կարող է մեծանալ միայն թույլ, անհրապույր եւ աննպատակ ընտրությունների դեպքում, երբ հասարակական գործոնը նվազի կամ չաճի: Միաժամանակ, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ թեկնածուներ եւս կգերադասեն, որ ընտրական գործընթացներին մասնակցի արտաքին աշխարհը, քան Հայաստանի հանրությունը, քանի որ արտերկրի հետ կարելի է թեկուզ ստորացուցիչ պայմաններով պայմանավորվել, սակայն նպատակ ¨ ձգտում ունեցող հասարակության հետ՝ ոչ:
Անկանխատեսելիության մյուս գումարելին՝ ներքաղաքական գործընթացներում ներդրվող ֆինանսական հոսքերի հասցեականությունն ու ուղղությունը վերահսկելը  Սերժ Սարգսյանի կարծիքով իր իշխանության հիմնական գործառույթն է ընտրապայքարի ժամանակ, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե իշխանությունը կարելի է վերցնել ¨ պահել փողով, ապա միշտ կարող է գտնվել մեկը, ով ավելի շատ ֆինանսներով կարող է գնել իշխանությունը: Ըստ նույն տրամաբանության՝ ֆինանսական հոսքերի վերահսկողությունը հնարավորություն կտա վերահսկել ողջ ընտրարշավը՝ զերծ պահելով այն վտանգավոր զարգացումներից:
Անկանխատեսելիության վերջին գումարելին՝ հասարակական ընկալումների ¨ կողմնորոշիչների հնարավոր շրջադարձը, Սարգսյանը համարում է ամենաանվտանգը վերահսկվող ԶԼՄ-ների  ¨ ուղղորդվող հանրային կարծիքի պայմաններում: Մինչդեռ սա կարող է լինել այ քարը, որին կարող է գայթել  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

2.
Երկար ճանապարհ այլընտրանքի ոլորաններում

Եթե անկանխատեսելիությունը վտանգավոր մրցակից է, ապա հասարակական-քաղաքական այլընտրանքը իրական հակառակորդ է դառնալու Սարգսյանի համար: Այլըտրանք դառնալու հայտեր թեպետ դեռ չկան, սակայն դրս¨որվող հավակնություններ արդեն իսկ նկատվում են: Սերժ Սարգսյանն առայժմ միակ այլընտրանքային վտանգ ընկալում է Գագիկ Ծառուկյանին: Այդ վտանգը չափազանցված է այնքանով, որքանով վերահսկելի է Ծառուկյանի գործունեությունը: Ծառուկյանը պայքարելու է քաղաքական ¨ տնտեսական ազդեցության ընդլայնման համար, իսկ փոփոխությունների մասին նրա խոստումներին կարող են հավատալ կամ դյուրահավատները, կամ վհատվածները: Ընտրապայքարում Ծառուկյանի թեկնածության ¨ այլընտրանք դառնալու հիմնական վտանգը Սերժ Սարգսյանի համար այն է, որ թե Սարգսյանը, թե Ծառուկյանը  ընտրություններում ցուցաբերելու են նույն վարքագիծը, գործելու են նույն մեխանիզմներով՝ ֆինանսական մեծ միջոցների ներգրավում,  բարեգործութուն, ընտրակաշառքներ, ¨ ունեն պարտվելու նույն պատճառները՝ գաղափարազուրկ ընտրազանգված, կազմաքանդվելու ¨ մակույկն արագ փոխելու պատրաստ քաղաքական թիմ:
Այլընտրանք դառնալու հնարավորությունները սպառել է ավանդական ընդդիմությունը. նույն գետը ոչ թե բազում, այլ նույնիսկ երկու անգամ չեն մտնում:  Եվ ՀԱԿ ներկայացուցիչների թափանցիկ ակնարկները, թե Ծառուկյանը պաշտպանելու է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ավելի շատ նմանվում է քաղաքական շանտաժի՝ հրահրելու Ծառուկյանին կողմնորոշվելու: Տեր-Պետրոսյանի՝ այլընտրանք դառնալու հնարավորություններն ավելի բարձր չեն, քան Րաֆֆի Հովհաննիսյանինը: Այսինքն՝ նվազագույն են:  Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երբ¨է չի աջակցի այլ թեկնածուի ոչ իր թիմում, ոչ էլ թիմից դուրս: Դա «Ղարաբաղ» կոմիտեի համախտանիշն է:
Հասարակական-քաղաքական այլընտրանք դառնալու երկար ճանապարհը կարճ ժամանակահատվածում պիտի անցնեն նա¨ փոփոխությունների կողմնակիցները: Նրանց վիճակված է անցնել այդ ճանապարհի ոլորապտույտ ¨ տատասկոտ հատվածը՝ հաղթահարելով ոչ միայն իշխանության ¨ ընդդիմության դիմադրությունը, այլ¨ հասարակական մտածողության արգելքները: Այստեղ այլընտրանքի հայտեր դեռ չկան, ուստի¨ քննարկումը հետաձգվում է:
Սերժ Սարգսյանի համար ամենաբարենպաստ տարբերակը արհեստական այլընտրանքի ձ¨ավորումն է ¨ նրա համար պատվավոր 2-րդ տեղն ապահովելը՝ ետընտրական զարգացումներն ի սկզբանե կանխելու համար: Այդ իսկ պատճառով այստեղ գործադրվելու են վատագույն հայկական  ավանդույթները: Սարգսյանը հնարավորն անելու է կանխելու իրական, գործուն հասարակական-քաղաքական այլընտրանքի առաջացումը: Եվ այնուամենայնիվ, այդ այլընտրանքի առաջացումն դառնում է ժամանակի խնդիրը, դառնում է նրանց խնդիրը, ում համար Հայաստանը ոչ թե վիրտուալ, այլ իրական հայրենիք է:

3.
«Ապստամբությունը նրանց լեզուն է, ում հրաժարվում են լսել»
Մարթին Լյութեր Քինգ

Ընտրապայքարի ընթացքում Սերժ Սարգսյանը բախվելու է իր ամենահզոր թշնամու՝ Հայաստանի ներքին իրավիճակի հետ: Նախընտրական Հայաստանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակը ծառանալու է նրա առջ¨: Սարգսյանին դեմ հանդիման կանգնելու են՝
Աղքատությունը. ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ 2008 թ. աղքատության ¨ ծայրահեղ աղքատության ցուցանիշը կազմել են համապատասխանաբար  27.6  ¨ 1.6 տոկոս, 2009-ին՝ համապատասխանաբար՝ 34.1 ¨ 3.6 տոկոս: (2010-2012 թթ. ցուցանիշերը բացակայում են): Ըստ կառավարութան պատվիրած՝ «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները» սոցիոլոգիական հետազոտության՝ 2012 թ. սեպտեմբերին 1609 հարցվողների 30.4 տոկոսն ընդհանուր առմամբ ընտանիքի հիմնախնդիրների շարքում աղքատութունն է նշել, 48.3 տոկոսը՝ գործազրկությունը:
Գնաճը: Ըստ ԱՎԾ-ի՝ 2010 թ. սպառողական գների ինդեքսը կազմել է 8.2 տոկոս, 2011-ին՝ 11.5, 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի աճել է ¨ս 2.3 տոկոսով:
Արտագաղթը: Ըստ ԱՎԾ-ի՝ 2011թ. ՀՀ քաղաքացիների արտագաղթը կազմել 98.148 մարդ, 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 109.405 մարդ: Այս վիճակագրությանն ի պատասխան վարչապետը «կատակեց»՝ մնան, որ հեղափոխությու՞ն անեն:  «Ձախողված հեղափոխությունը միշտ իր ետ¨ից բերում է ատելի եւ վրեժխնդիր իշխանություն»՝ ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ Բուաստն իրավացի էր:
Իշխանությունների կամայականությունը եւ ցինիզմը:  Իշխանությունների վերջին շրջանի վարքագիծն ու գործելակերպը, ի մասնավորի՝ արտգործնախարարության շենքի վաճառքը եւ դրան հաջորդող պաշտոնական մեկնաբանությունները, նախագահի վերահսկողական ծառայության պետի` ռուսաստանցի պաշտոնյայի պատվին տրվող գիշերային շատրվանային քծնանքը, արդարադատության նախարարի կարծիքը բանտարկյալների բերանները կարելու ¨ ճկույթները կտրելու մասին, վկայում են, որ ՀՀ իշխանությունը, ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում, կորցրել է ինքնավերահսկման բոլոր մեխանիզմները՝ տրվելով անթաքույց ցինիզմի:
Հասարակության հոգեբանական անկումը: Իշխանության անտարբերություն ու  քամահրանքը հանրության խնդիրների, մտահոգությունների, բողոքների հանդեպ անհաղորդ է դարձրել հասարակական տրամադրություններին: Որ¨է պետական պաշտոնյա երբ¨է չի տագնապել հանրության անդամների՝ անհուսության տարաբնույթ դրսեւորումներից,  ինքնասպանությունների թվի աճից,  երբ մարդկանց կյանքը դառնացել է այնքան, որ ապրելը դարձել է անիմաստ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2009 թ. ինքնասպանություն եւ ինքնասպնության փորձ արել է 498 մարդ, 2010-ին՝ 592, 2011-ին՝ 647: Ըստ մասնագիտական եզրահանգման՝ Հայաստանում վիճակն այս առումով արդեն ճգնաժամային է:
Արտաքին պարտք: Դեռ չծնված ՀՀ քաղաքացիների ուսերին է դրվում ահռելի արտաքին պարտքը՝ 2012թ. ավարտին կազմելով 3,859 մլրդ ԱՄՆ դոլար, 2013-ին՝ 4,040 մլրդ:
Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ կանգնելու է ներհայաստանյան այս իրավիճակի առջ¨՝ սոցիալական շահատակության մատնված ունեզուրկներին, իրենց ապագան երկրի հետ չկապող երիտասարդության, անարդարության, անօրինականության, անպատժելիության հաղթարշավից ներփակված մտավորականության, սեփական խնդիրների լուծումը չգտնող բնակչությանը դեմհանդիման: Իշխանությունն այդպես էլ չզգաց, որ կրակի վրա է տաքացնում ձեռքերը: Եվ եթե առաջ սոցիալական ընդվզումը Հայաստանում անհավանական էր թվում, ապա այժմ՝ սոցիալական ծայրահեղ բ¨եռացումն առաջ է բերել դասակարգային անհամատեղելիություն հասարակության տարբեր շերտերի միջեւ, ինչն էլ խորացնում է սոցիալական բողոքը:
Հայաստանում իրավիճակը փոխվել է, եւ առաջիկա հասարակական գործընթացների հիմքում սոցիալական ընդվզումն է դրվելու, եւ լսվելու են ատելության ու վրեժի կարգախոսները: Եվ եթե 2013 թ. ընտրությունների պաշտոնական արդյունքները տարբեր լինեն իրական արդյունքներից, ապա սոցիալական ընդվզումը կարող է վերածվել ապստամբության, որը հաղթելու միայն մեկ ճանապարհ ունի՝ վերածվել հեղափոխության: Հակառակ դեպքում հաշվեհարդարն ու վրեժը երկու կողմից էլ անխուսափելի է լինելու:
Այսօր ոչ ոք չի ուզում լսել նրանց. այդ դեպքում ապստամբությունը դառնում է նրանց լեզուն, ում հրաժարվում են լսել:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930