Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբման կոչ ուսանողներին

Նոյեմբեր 06,2012 15:55

Ինչպես հասարակական ակտիվիստ Միքայել Նազարյանն է նշում` այսօր Հայաստանում համալսարաններից անօրինաբար հեռացված 1000-ից ավելի ուսանողներ կան:

 Նրա և մի քանի այլ ակտիվիստնտների կողմից ստեղծվել է «Հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության» նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսում են համախմբել որքան հնարավոր է շատ ուսանողներ, և արագացնել իրենց խնդիրների լուծման գործընթացը: «Եթե նույնիսկ 100 հոգի լինենք սկզբում, այնպիսի աղմուկ կբարձրացնենք, որ բոլորը մեր մասին կիմանան»- ասում է Միքայելը և հավելում, որ նույնիսկ 1000-ի փոխարեն ընդամենը 3 ուսանող լիներ, ինքն էլ չլիներ նրանց շարքերում, էլի նույն եռանդով կպայքարեր նրանց իրավունքների վերականգնման համար:
«Ինչպես տեսնում եք, նախաձեռնությունը կոչված է իրավունքների, այլ ոչ թե ուսանողների պաշտպանությանը: Ցանկացած դեպքում օրենքի գերակայություն ենք պահանջում»- ասում է նա:
Քանի որ այդքանին գտնելն իրենց համար դժվար է, Միքայելը խնդրում է՝ համալսարաննեից անօրինաբար հեռացվածներն իրենք կապ հաստատեն նախաձեռնության կազմակերպիչների հետ՝ նրանց միանալու համար:
Ինքը՝ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանը, 2012 թ. սեպտեմբերի 26-ի հրամանով հեռացվել է համալսարանից` ակադեմիական վատ առաջադիմության պատճառաբանությամբ:
Նա 2 անգամ «էկոլոգիական մանկավարժություն» առարկայից ստացել է անբավարար գնահատական, մեկ անգամ էլ հիվանդության պատճառով չի մասնակցել լուծարքային վերաքննությանը:
Բուհի նախկին կանոնադրության համաձայն՝ ուսանողը ստանում էր տվյալ առարկայից քննություն հանձնելու 4 հնարավորություն, մինչդեռ 2012 թ-ից ուժի մեջ մտած նոր կանոնադրությամբ՝ ընդամենը 3: Եվ միայն այդ 3-ից էլ անբավարար գնահատական ստանալն է համարվում ակադեմիական անբավարար առաջադիմություն:
Ստացվում է, որ Միքայելի քննությունից բացակայելն ընդունվել է իբրև «անբավարար գնահատական», ու դեռ ավելին, նրա վրա կիրառվել է նոր կանոնադրությունը, այն դեպքում, երբ նա Վ. Բրյուսովի անվան համալսարան է ընդունվել 2010 թ-ին՝ իր և համալսարանի միջև առկա իրավահարաբերությունները ծագել են նույն թվականին, իսկ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածն ասում է՝ «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:
Հեռացման մասին հրամանից հետո Միքայել Նազարյանը դիմել է ԿԳՆ՝ ներկայացնելով բողոք և պահանջելով, որ համալսարանի հրամանը չեղյալ հայտարարվի, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ և հետևաբար օրենքի ուժ չունի:
Հոկտեմբերի 1-ին «Հայելի» ակումբում ասուլիս է ունեցել, սակայն այն նույնպես էական արդյունք չի տվել, քանի որ, ինչպես ինքն է նշում, լրագրողմները կողմնակալ վերաբերմունք էին ցուցաբերում:
Առայսօր նա չի ստացել իրեն բավարարող պատասխան, սակայն կոչ է անում մյուս ուսանողներին, որոնք ևս անօրինաբար են հեռացվել համալսարաններից` համախմբվել և լուծում տալ այս գլոբալ հարցին:
Ագնես Գասպարբեկ` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930