«Արդարադատության նախարարն ընդամենը արտաքին փայլն է ներկայացնում, գրագետ խոսելու, Եվրոպայից եկած տարբեր հորթերի ընդունելու եւ պատասխանելու համար է: Ես երբեւիցե չէի պատկերացնի, որ ես` նախարարությունում տարբեր տեսակի օպերատիվ միջոցառումներ անցկացնող մարդս, մի օր կհայտնվեի բանտախցում: Ուրեմն ասեմ Հրայրին` ինքն էլ կհայտնվի: Ուրիշի ցավը տղամարդն է հասկանում: Լաց լինող տղամարդու արցունքն արճիճ է, եթե դու տղամարդ չես: Հրայր Թովմասյանը գաղափար չի ունեցել՝ ինչի մասին է խոսում, փորձել է մի այնպիսի բան ասել, որ իբր ինքը ամեն ինչից տեղյակ է, եւ խոսքը ընդամենը մի քանի հոգեկան հիվանդի մասին է, ու ինքը ոչինչ անել չի կարող»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կալանավայրերում վերջին իրադարձություններին եւ դրանց առիթով նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին՝ ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Եղիազարյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի եւ նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր էլ «կոորդինացնում» են ՔԿՀ-ները «նայողներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ