Հայազգի երաժիշտ Դավիթ Հարությունյանը, որը տասը տարի առաջ Հայաստանից տեղափոխվել էր Էկվադոր` Գուայաքիլի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու, բացարձակ իսպաներեն չգիտեր, ոչ էլ Էկվադորի մասին որևէ բան գիտեր: Այժմ նա հիանալի խոսում է իսպաներեն, ունի Էկվադորի քաղաքացիություն, ամուսնացած է երգչուհի Պամելա Կորտեսի հետ և ունի մեկ երեխա: Գրում է «Էլ Ունիվերսո» պարբերականը:
Երաժշտության բնագավառում իր ներդրումների համար անցյալ տարվա օգոստոսին նա պարգևատրվել է «Խոսե Խոակին դը Օլմեդոյի» (էկվադորցի բանաստեղծ) անվան մեդալով, իսկ սեպտեմբերին` «Վիսենտե Ռոկաֆերտի»-ի (էկվադորցի քաղ. գործիչ) մեդալով:
Դավիթ Հարությունյանը սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի կոնսերվատորիայում: 1993թ. Մոսկվայի կոնսերվատորիան նրան արժանացրել է դոկտորի կոչման:
Դավիթ Հարությունյանը Գուայաքիլ նվագախմբի հետ ձայնագրել է էկվադորցի երգահաններ Լուիս Ումբերտո Սալգադոյի և Խերարդո Գևարայի ստեղծագործությունները և մտադիր է այլ երգահանների գործերը նույնպես ձայնագրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ