Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ն ավիաօդերեւութաբաններին պարտք է 93 միլիոն դրամ. նրանք մտադիր են ազգային ավիափոխադրողին այլեւս չսպասարկել

Նոյեմբեր 06,2012 14:44

Եթե  «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը հրաժարվի «Արմավիա»-ին եղանակի մասին տեղեկություններ տրամադրել, ապա ավիաընկերությունը չի կարող չվերթներ կատարել: Այսօր, «Ուրբաթ» ակումբում, ավիաօդերեւութաբանական կենտրոնի տնօրեն Պավել Մանուկյանը, որպես մարտական ընկեր դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նրա խոսքերով, իրենց տնտեսությունը կանգնած է քայքայման եզրին. «Մենք դիմում ենք նախագահին այս հակահայկական բանդայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու եւ պատժելու համար»:

Ավիաընկերության պարտքերի պատճառով, ավիաօդերեւութաբաններն էլ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ին է պարտք` 14 միլիոն դրամ, հարկայինին` 17 միլիոն դրամ: Եվ եթե օդանավակայանն էլ որոշի դադարեցնել օդերեւութաբանների հետ համագործակցությունն, ապա, ըստ պարոն Մանուկյանի, Հայաստանի օդային ճանապարհը կաթվածահար կլինի, քանի որ առանց տեղեկատվության ոչ մի օդանավ իրավունք չունի թռչելու. «Մեր օդաչուները ավիաօդերեւութաբանական տեղեկատվություն չեն ունենալու, եւ եթե մեր կապը կտրվի միջազգային բանկերի հետ, նաեւ արտասահմանյան չվերթները չեն սպասարկվի»:

«Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի ղեկավարությունը պարբերաբար նամակով դիմում է «Արմավիա»-ին, սակայն որեւէ արձագանք չի ստանում: Կենտրոնի իրավաբան Անահիտ Գրիգորյանի խոսքերով, ավիաընկերության ներկայացուցիչները արդեն քանի օր է անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում, այդ պատճառով ավիաօդերեւութաբանները դիմել են դատարան:

Տեխնիկական ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանի խոսքերով, ավիաօդերեւութաբանությունն անընդհատ զարգացող ծառայություն է, սակայն ընկերությանն ունեցած հսկայական պարտքերի պատճառով իրենք չեն կարողանում նոր սարքավորումներ ձեռք բերել, որպեսզի ուղեւորների անվտանգության համար առավել որակյալ ծառայություն մատուցեն:

Նշենք, որ յուրաքանչյուր չվերթի համար եղանակի տեսություն ստանալու դիմաց ավիաընկերությունը վճարում է 33 հազար դրամ: Ըստ ավիաօդերեւութաբանների,  իրենց շահույթի 60 %-ը  բաժին է ընկնում պետությանը, ուստի մնացած գումարով կենտրոնը չի կարողանում աշխատել, եթե «Արմավիա»-ն ժամանակին չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Ավիաօդերեւութաբանական կենտրոնին` ավիաընկերությունների վճարած գումարների 50 %-ը  բաժին է ընկնում «Արմավիա»-յին:

Հարցին, թե ինչո՞ւ նոր որոշեցին, պայքարել «Արմավիա»-ի դեմ այն դեպքում, երբ ավիաընկերության պարտքն արդեն մի քանի ամիսների է եւ արդյոք ավիաօդերեւութաբաններն էլ են միացել «Արմավիա»-ի դեմ տարվող արշավին, պարոն Մանուկյանն ասաց. «Այդ արշավից տեղյակ չեմ, բայց մեր տնտեսությունը կանգնած է քայքայման եզրին»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930