Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավոր. Արամ Մանուկյանի մեղադրանքները ՀՅԴ հասցեին աբսուրդ են

Նոյեմբեր 06,2012 14:19

«Արամ Մանուկյանը երեւի մոռացել է, որ  կոալիցիոն հուշագիրը ստորագրվել է 2008 թվականի մարտի 21-ին, մինչ այդ չէր կարող կոալիցիայի մեջ եղող ուժը նաեւ այլըտրանքային թեկնածու առաջարկել, իսկ Դաշնակցությունը ուներ նախագահի իր թեկնածուն: Այդ մեղադրանքները աբսուրդ են Դաշնակցության հասցեին հնչեցնել, որովհետեւ մենք հստակ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, ավելին՝ ակտիվորեն մասնակցեցինք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին՝ մեր վերապահումներով հանդերձ, եւ եթե որեւէ մեկը այդքան շահագրգռված էր,   որ բացահայտվեր մարտի 1-ի իրադարձություններն ու  մեղավորները պատասխանատվության կանչվեին, այդ մարդիկ պետք է կանգնած լինեին Դաշնակցության կողքին »,- Aravot.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա ասածները:

Հիշեցնենք, որ երեկ հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին համարում էր մարտի 1-ի կազմակերպման մեղավոր, պարոն Մանուկյանը պատասխանել էր. «Ձեր ասածի մեջ մեղադրանք կարող է լինել  ինչ-որ չափով նաեւ Դաշնակցությանը, այն ժամանակ իրենք կոալիցիայի մեջ էին, հո չե՞ք մոռացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930