«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
Վերջինս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության):
Այդ մասին «Pastinfo.am» -ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Աշոտ Չտրկյանը դատապարտվել է այս տարվա ապրիլի 6-ին, տասը տարվա ազատազրկման: Սա նրա երկրորդ դատվածություն է:
Կարդացեք նաև
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ վերջինիս բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած իր կարծիքով՝ ոչ արդարացի որոշմանը: