Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետական պատգամավոր. «ՀԱԿ-ը ինքը կոնսոլիդացվելու խնդիր ունի»

Նոյեմբեր 06,2012 13:49

«ՀԱԿ-ի մի քաղաքական գործիչը մի բան է ասում, մյուսը՝ այլ, հետո սկսում են իրար հերքել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում վերլուծելով ընդդիմադիր դաշտի վիճակը՝ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ եթե ՀԱԿ-ում միասնական տեսակետներ լինեն տարբեր հարցերի շուրջ, ՀՀԿ-ի համար առավել դյուրին կլինի դրանք գնահատելը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդավոր լռությանը եւս հանրապետական պատգամավորը չցանկացավ անդրադառնալ, քանի որ պաշտոնական հայտարարություններ եւ որոշումներ դեռեւս չեն հրապարակվել:

Խոսելով ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարի մասին, նկատի ունենալով նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարություններն էլ, հանրապետական պատգամավորն ասաց. «Ինչպես 6 ամիս առաջ ես կանխատեսել էի, հիմա կամաց-կամաց իրողություն է դառնում , որ միասնական թեկնածու չի կարող լինել»:

Առաջին նախագահի առաջադրման դեպքում նրա՝ միասնական թեկնածու լինելու մասով էլ նկատեց. «ՀԱԿ-ի ներսում միասնական թեկնածու չկա, մեկ ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է լինել, մեկ՝ մյուսը կարող է լինել, է, էդպես ՀՀԿ-ն 90 հազար անդամ ունի եւ այդքան պոտենցիալ թեկնածու»:

«Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ներքաղաքական ներկա իրավիճակին, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագահական ընտրություններից առաջ բնական ակտիվություն է նկատվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930