Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարարը վատառողջ է, իսկ Բագրատյանը նրա անձի հետ կապված հարցեր ուներ

Նոյեմբեր 06,2012 13:34

Լուսանկարը` «Գալայի»

Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին իր անձի հետ կապված հարցեր ուներ, ինչո՞ւ չի եկել:Փոխնախարար Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախարարը վատառողջ է:

ՀԱԿ պատգամավորը բարձրացրեց «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի հարցը: Բանն այն է, որ այդ ինստիտուտը անգնահատելի ծառայություններ է մատուցել ժամանակին մեր երկրին, սակայն ընդամենը տնօրենին փոխելով՝ հիմնարկը քարուքանդ եղավ ու սկսեց այլեւս չգործել: Հիմնադրման օրից ինստիտուտի տնօրենը Ֆրիդրիխ Առաքելյանն էր, հետո նրան փոխարինեց Հրահատ Հակոբյանը: Հրանտ Բագրատյանի ասելով՝ «նոր տնօրենը նախարարի բարեկամն է, ինչն է, մի քիչ կասկածներ ունեմ, որ շուտով այդ ինստիտուտի տեղը ռեստորան է այն դառնալու, լավ էլ տեղում է»:

Նոր տնօրենի նշանակումից հետո ինստիտուտի աշխատակից էներգետիկները հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ ու սկսեցին բողոքներ գրել նախարարին՝ անարձագանք: Այսօր փոխնախարարը պատասխանեց. «Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ՝ այդ ինստիտուտը վերամիավորման կարգով միացվել է էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտին: Ցավոք, վերջին տարիներին այդ ինստիտուտը կորցրել էր եւ տեխնիկական կարողությունները եւ մասնագիտական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930