Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Հարձակվողները բացահայտ չեն. կեղծ, ինչ-ինչ նկարների հետեւում թաքնված օգտատերեր են»

Նոյեմբեր 06,2012 12:42

Facebook-ն ու ընդհանրապես համացանցը դարձել են քաղաքական փոխհրաձգությունների հարթակ։ Կոռեկտության սահմանը հաճախ այստեղ չի պահպանվում։ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ սոցիալական ցանցերի ազդեցության չափը քաղաքական գործընթացների վրա եւ քաղաքական քննարկումներն անձնական դաշտ տեղափոխելու դրդապատճառները:

– Facebook-յան քննարկումներում հաճախ չափն անցնում են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին։

– Սոցիալական ցանցը, մի կողմից, լայն հնարավորություն է, մյուս կողմից էլ՝ յուրաքանչյուր օգտատեր պետք է որոշակի պատասխանատվություն ունենա։ Քաղաքական գործընթացները, գործնական բանավեճը չպետք է տեղափոխվեն անձնական ոլորտ։ Որպես կանոն, հարցն անձնականացվում է, եթե դիմացինն այլևս ասելիք չի ունենում, բանավեճի մեջ մտնելու դիմացինի հնարավորությունները սահմանափակ են լինում, և մեկ-երկու նախադասությունից հետո սկսվում են վիրավորանքները։ Մեր կողմից նման գործելաոճն ընդունելի ու կիրառելի չէ։

– Երբեմն նաև Ձեզ են մեղադրում չափն անցնելու համար։

– Ես երբեք անձնական վիրավորանքների դաշտում չեմ գրում իմ կարծիքները։ Իմ հայտարարությունները նույնպես քաղաքական ձևակերպումների շրջանակում են։ Եթե որոշ մարդիկ դրանց մեջ իրենց են տեսնում, դա արդեն նրանց խնդիրն է։ Դուք չեք հիշի իմ կողմից հնչեցված որևէ անձնական վիրավորանք։

– Ձեր ամեն մի հայտարարություն, նույնիսկ անմեղ, շատ ագրեսիվ է ընդունվում սոցիալական ցանցում՝ ստանալով հակահարվածներ։ Պատճառը փորձե՞լ եք վերլուծել։

– Ինձ թվում է՝ լռեցնելու խնդիր են լուծում։ Այդ հարձակվողները, որպես կանոն, բացահայտ չեն, դրանք կեղծ, ինչ-ինչ նկարների հետևում թաքնված օգտատերեր են։ Պարզունակ գործելաոճ է, մտածում են այդպես կարող են լռեցնել կամ ինչոր հաղորդագրություն հասցնել՝ կաշկանդելով ինձ։

– Փաստորեն, դրանք Ձեզ ավելի են ոգևորում։

– Ոգևորելու խնդիր չկա։ Ես իմ գործը, աշխատանքի չափն ու ծավալը գիտեմ, ինձ համար դրանք շատ հստակ են, և փորձում եմ առավելագույնս լավ կատարել այդ աշխատանքը, անկախ նրանից ինչ ձևակերպումներ կան իմ հայտարարությունների ու կարծիքների վերաբերյալ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930