Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Առաջիկա նախագահական ընտրություններում երկրորդ նախագահի ակտիվ քաղաքականություն վերադարձին ականատես չենք լինի»

Նոյեմբեր 06,2012 12:22

Հատվածներ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի հարցազրույցից:

– Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն է տևելու ԲՀԿի դանայան տակառ լցնելու գործընթացը։

– Նկատի ունեք անորոշությո՞ւնը։ Ամեն նչ իր տրամաբանական ավարտին կհասնի նախագահական ընտրություններով։

– Չե՞ք կարծում, որ այս հապաղումներն ընտրազանգված կորցնելու վտանգ ունեն իրենց մեջ։

– Դա, իհարկե, իրենց որոշելիքն է։ Անորոշությունն հրենց գործողությունների հետևանքն է. եթե անցած տարվա փետրվարին ստորագրված հուշագրին հավատարիմ են, տարաբնույթ մեկնաբանութտւնների տեղիք չպիտի տային ԲՀԿ-ականների շուրթերով։ Կուսակցությունից անկախ, նաև որոշակիորեն իրարամերժ տեսակետներ ներկայացնելով՝ տարբեր ԲՀԿ-ականներ խորացնում են խառնաշփոթ իրավիճակը, որը, այո, ընտրազանգվածը կորցնելու որոշակի վտանգ է պարունակում։

– Ներեք ոչ կուսակցականիս այս հարցը, ես, իրոք, չեմ հասկանում՝ կուսակցական կարգապահության և կուսակցական լայնախոհության սահմանները որո՞նք են։ Մի կողմից՝ որևէ կուսակցական անկախ անհատ չէ և ազատ չէ իր տեսակետներն արտահայտելու մեջ, մյուս կողմից՝ կուսակցություն չի նշանակում տարակարծության արգելք։ Սահմանագիծ կա՞։

– Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշակի ազատության սահմաններ, անկասկած, պիտի ունենա, բայց այդ սահմանները չպիտի հակադրվեն կուսակցության գրավոր խոսքին։ Այս դեպքում՝ հուշագիրը գործում է, և որևէ մեկը հուշագրից հրաժարվելու հայտարարություն չի արել։ Թեպետ, հուշագրի ոգուն դեմ արտահայտությունների պակաս չենք զգացել։ Այս գործելաոճն անհասկանալի է ինձ։

– Նույնքան և ավելի անհասկանալի կարող է լինել ընտրողին։

– Բացահայտորեն «Մեր խոսքը գործ է» կարգախոսը չի գործում։ Դա ևս իր բացասական ազդեցությունը կունենա՝ վստահության ու ընտրազանգվածի կորստի առումով։ Բայց այդ ճանապարհն իրենք են ընտրել ու անորոշությունն իրենք են ձևավորել։

– Իրո՞ք ԲՀԿն իր փակուղային վիճակը պարտադրում է քաղաքական դաշտին, ինչպես գրում են վերլուծաբանները։

– Քաղաքական դաշտը պարտադրանք կամ հարկադրանք ընդհանրապես չի հանդուրժում։ Հայաստանի Հանրապետությունն էլ այդ տեսակետից բացառություն չէ։ ԲՀԿ-ն խորհրդարանական երկրորդ ուժը դարձավ՝ ընտրություններում բավականին բարձր արդյունքներ արձանագրելով։ Իրենք հետագա քայլերով կամրապնդե՞ն այդ արդյունքները, թե՞ վարկանիշի, ապագային միտված տեսլականի կորուստ կունենան, ժամանակը ցույց կտա։ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ամբողջ քաղաքական դաշտը կշահեն միայն, եթե այս երկու ուժերը գործեն համագործակցության դաշտում, միասնական պլատֆորմ ձևավորեն ընդհանրական տեսակետների հիման վրա։

– Ինչպե՞ս կզարգանան ՀԱԿԲՀԿ հարաբերությունները, ՀԱԿը կկտրի՞ պորտալարը ԲՀԿից։

– 2008-ի և 2012-ի ՀԱԿ-ը քաղաքական տարբեր կշիռներ ունեցող միավորներ են։ Նրանք իրենց գործողությունների հետևանքով են բազմապատիկ կորուստներ ունեցել։ Մեկ հանդես են գալիս արմատական դիրքերից, մեկ իշխանության քաղաքականությունն են գովերգում, մեկ ռևերանսներ են անում ԲՀԿ-ին։ Եթե առաջիկայում ականատես լինենք բացահայտ սիրո խոստովանության մեկ այլ քաղաքական ուժի, չպիտի զարմանանք։ Դա բերում է ոչ միայն քաղաքական վարկանիշի կորստի, այլև ինքնաոչնչացման, ու կառույցի կազմալուծման ամենակարճ ճանապարհն է։ Խորհրդարանական ընտրություններից հետո մենք տեսանք այդ ճաքերը։ Եթե շարունակվի նման գործելաոճը, նախագահական ընտրություններից հետո կառույցն ընդհանրապես կփլուզվի։֊

– Լևոն ՏերՊետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի՞ նախագահական ընտրություններում։ Իր պատմական պրագմատիզմը նրան կմղի կառույցի կյանքը երկարացնելու կամ փրկելո՞ւ, թե՞ անձնական քաղաքական ճակատագրի մասին կմտածի, երկրորդ պարտությունն առանձնապես մեծ հաճույք չէ։

– Դժվարանում եմ ասել, թե որը կընտրի, ուղղակի քիչ ժամանակ է մնացել։ ՀԱԿ-ի ղեկավարի գործունեության մեջ գերակշռում են կոնյունկտուրային քայլերը՝ մե՛կ իշխանությանը քննադատելը, մե՛կ սիրաշահելը, մե՛կ ԲՀԿ-ի նկատմամբ անվերապահ սերը, մե՛կ «Ժառանգության» նկատմամբ ռևերանսները, նախորդ նախագահական ընտրություններից առաջ էլ սիրախաղ էր ՕԵԿ-ի հետ, որին հետո ամենակոշտ քաղաքական գնահատականները տրվեցին։

Դա քաղաքական ճկունության դրսևորում չէ՞։

– Ոչ, դա քաղաքական խաբկանք է, ի վերջո յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, թե դա ինչ է նշանակում՝ կոնյունկտուրայից ելնելով կարևորը զոհաբերվում է երկրորդականին։

– Երկրորդ նախագահը ռեալ փորձ կանի՞ ակտիվ քաղաքականություն վերադառնալու։

– Երկրորդ նախագահն այնքան խոհեմ, փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մենք մասնակցային առումով ակտիվ քաղաքականություն նրա վերադարձին ականատես չենք լինի։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930