Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման ասպարեզ

Նոյեմբեր 06,2012 12:14

«Իմ գործընկերներ, ես կարող եմ այդպես դիմել ձեզ, վստահ լինելով, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ օրենսդրական դաշտի ձեւավորմանը, մանավանդ, որ երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին հնարավորություն է տրված մասնակցել նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին եւ հանդես գալ առաջարկություններով»,-այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի անդամների վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով խորհրդարանի առաջին նիստը նախորդում է երիտասարդության համերաշխության միջազգային օրվան, որն աշխարհում տոնվում է նոյեմբերի 10-ին.

«Վստահ եմ, որ երիտասարդական խորհրդարանում եւս կլինի համերաշխություն, ինչպես նաեւ հարգանք միմյանց տեսակետների նկատմամբ: Երիտասարդության դերը շարունակում է առաջնային մնալ պետությունների ու հասարակությունների կյանքում եւ հասարակական քաղաքական գործընթացներում: Երիտասարդներին լայն հնարավորություն է տրված իրենց գիտելքները, կարողություններն ու հմտությունները կիրառել եւ դառնալ շարժիչ ուժ, թարմություն ու աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում եւ առաջարկել նոր գաղափարներ»:

Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման, սեփական հնարավորությունները իրացնելու ասպարեզ: Կարեւոր է, որ երիտասարդական խորհրդարանում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժեր, որոնք ներկայացնում են եւ ընդդիմադիր, եւ իշխանության մաս կազմող կուսակցություններ.

«Անկախ քաղաքական տարաձայնություններից, այս կամ այն խնդրին տարբեր մոտեցումներից՝ մեզ առաջնորդողը պետք է լինի երկրի ու ժողովրդի միասնական շահը: Վստահ եմ, որ երիտասարդները արժանապատվորեն կօգտագործեն իրենց մանդատները, երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ժամկետներում եւ ձեռք բերած փորձը առավելագույնս կծառայեցնեք ՀՀ հզորացմանն ու առաջընթացին»:

«Կարեւոր եմ համարում երիտասարդների մուտքը խորհրդարան: Ուսանողը պետք է համալսարանի կողմից առաջադրված լինի, որովհետեւ համալսարանը լավ գիտի իր ուսանողին ու նրա հնարավորությունները: Շատ հարցեր կան, որոնք կուզենայի քննարկման թեմա դարձնել, սակայն կարեւորում եմ մանկավարժությունը : Կուզենայի որպեսզի պարարվեստը մտներ դպրոց: Ամենակարեւոր թեման, որը ես կառաջադրեմ՝ դա կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանակավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժնի ուսանողուհի Լուսինե Առաքելյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930