Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ պատգամավոր. Արամ Մանուկյանը չարությամբ կուրացած է

Նոյեմբեր 06,2012 12:04

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի ՕԵԿ-ից՝ հակադարձեց՝ ՕԵԿ-ն ուր, Արամ Մանուկյանն՝ ուր: «Չէի ուզենա մեկնաբանել, այդ գործիչը չարությամբ կուրացած է եւ սրտաճմլիկ ձեւով  փորձում է մեկ հանրապետականների մեկ ԲՀԿ -ականների հետ համագործակցել: Խոսքը ոչ թե ՀԱԿ-ի այլ  կոնկրետ Արամ Մանուկյանի մասին է: Ով է նա ընդհանուր առմամբ, ինձ համար դժվար է ասել,  ուղղակի կենսագրության մեջ մի դրվագ կա, որ անկախության հռչակագիրն է կարդացել: Ես միայն դա գիտեմ, բայց դա բավարար պայման չէ, որ այդքան ուշադրություն դարձնենք նրա հայտարարությունների վրա: Ինքը ուր, ՕԵԿ –ը՝ ուր, արդյոք ՕԵԿ-ը  կուզենար համագործակցել նրա հետ»,- այսօր  «Պոստ սկրիպտում» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մարգարյանը:

Նա նաեւ հավելեց, որ իրենց կուսակցության մասին բոլոր խոսակցությունները պայմանավորված են նրանով, որ իրենք նոր թափ են առնում. «Ո՞մ մասին չեն խոսում , այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում դերակատարում չունեցող ուժ լինես եւ ժողովուրդը մշտական վստահության քվե չտա, ոչ մեկ քո մասին չի խոսի, ում դարդն է կտրվել , որ խոսի: Այնքան համարձակություն ունեցանք, որ այս պայմաններում վերակազմավորվեցինք ու այս պահի դրությամբ 10.000 անդամ ունենք նոր չափորոշիչներով անդամագրվել ենք»: Նրա խոսքերով, հիմա ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնողները պետք է 2 ամիս փորձաշրջան անցնեն ու պարտադիր բերեն ՕԵԿ վարչությունից կամ տարածքային գրասենյակների ղեկավարներից գոնե երկու երաշխավորագիր:

Նա կրկին հիշեցրեց, որ բարձր կալիբրի պաշտոնյաներ են անդամագրվում, իսկ անուններ նա կներկայացնի հաջորդ անգամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930