Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Գրիգորյան. «Ռեստորանային երաժշտությունը, որն առանձին մշակույթ է, բերվեց հեռուստատեսություն»

Նոյեմբեր 06,2012 11:55

Երգիչ Սերգեյ Գրիգորյանը որոշել Հայաստանում բուռն գործունեություն չծավալել։

– Ի՞նչը Ձեզ չի բավարարում հայկական շոու բիզնեսում։

– Ճաշակը, մակարդակը, ինտելեկտը, յուրահատկությունը… Ոչ թե չի բավարարում, չի հերիքացնում։

– Ստացվում է՝ երգիչ-երգչուհիները լավորակ երաժշտություն չե՞ն մատուցում։

– Կասեի՝ քչերն են լավորակ բաներ ներկայացնում, բայց, փաստորեն, դա բավարարում ու գոհացնում է հասարակությանը։ Կարո՞ղ ես ասել, որ Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը կամ Շուշան Պետրոսյանն անճաշակ երգչուհիներ են, իսկ ո՞ւր են նրանք, պասիվություն են դրսեւորում։

– Հավանաբար հիսաթափվել են։

– Իհարկե, բոլորն են հիասթափվել։ Եթե այսօր դու դուրս ես գալիս, ու հանդիսատեսը քեզնից ակնկալում է, որ կսկսվի պորտապարը կամ երկու ձեռքով տաշի-տուշին, արդեն հիասթափեցնում է։ Մեզ մոտ կա չալաղաջա-խորովածային կուլտուրա, որի ընթացքում պետք է հնչի դհոլը, զուռնեն, դուդուկը։ Փաստորեն, բոլորի գործերն այնքան են լավացել, որ միայն դա են ուզում լսել։ Ես ինքս եմ դրա տակ պարում, որեւէ հայկական հարսանիք չեմ պատկերացնում առանց դրա, բայց ամեն ինչին չափ կա։ Մենք վոստոկ ենք, չէ՞, բայց մենք վոստոկանում ենք, ես ամաչում եմ արտասահմանյան իմ ընկերներին ներկայացնել այժմյան հայկական էստրադան։

– Ե՞րբ ու ինչի՞ց սկսվեց այս ամենը։

– Երբ Հանրային հեռուստաընկերության եթերում սկսեցին ինձանից եւ ինձանից բարձր մարդկանց կողքին հայտնվել այնպիսի մարդիկ, ում համար տարիներ շարունակ Հանրայինի դռները փակ էին, երբ ռեստորանային երաժշտությունը, որն առանձին մշակույթ է, բերվեց հեռուստատեսություն։ Այդ ժամանակվանից էլ բոլորս սկսեցինք մանր-մանր քայլերով հիասթափվել։

– Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր գործընկերների հետ չփորձեցիք կանխել կամ գոնե ասել՝ ի՞նչ եք անում։

-Ախր ինքներդ էլ լավ գիտեք, որ այսօր ամեն ինչ պայմանավորվելով է։ Իսկ ո՞վ է ասել, որ դա մեր ոլորտում չկա։ Ես ուղղակի անիմաստ եմ համարում ծանոթի միջոցով մեկին գումար տալ, որ ելույթ ունենամ կամ տեսահոլովակս ցույց տան։ Ինձ մոտ երբեք նման դեպք չի եղել ու չի էլ լինի։

– Ունե՞ք մշտական աշխատանք։

– Ո՛չ, երգում եմ միայն մասնավոր միջոցառումներին, բայց չեմ քննադատում իմ այն կոլեգաներին, որոնք աշխատում են ակումբներում։ Ես հասկանում եմ՝ նրանք այլընտրանք չունեն։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930